Ինչպես է սինթետիկան ազդում մարդու օրգանիզմի վրա
LIFEՍինթետիկայի բաղադրիչ քիմիական թելը խախտում է ջերմափոխանակությունը, մաշկը չի շնչում, մարմինը չի օդափոխվում, ուստի մարդն ավելի շատ է քրտնում: Սինթետիկ նյութերի հիգրոսկոպիկ ցածր մակարդակի պատճառով խոնավությունը մնում է մաշկի և գործվածքի միջև, ինչը ջերմոցի էֆեկտ է ստեղծում, և մարդը շատ է քրտնում: Այս մասին հայտնում է newsyou.info-ն
Սինթետիկայի հետ փոխազդեցության արդյունքում առաջացած ստատիկ էլեկտրականությունը գրգռում է մաշկի նյարդային վերջավորությունները: Դա հանգեցնում է անոթների տոնուսի փոփոխության, մազանոթների արյան հոսքի խթանման և մաշկի զգայունության փոփոխության:
Ստատիկ էլեկտրականության հաճախակի ազդեցությունը հանգեցնում է արագ հոգնածության, անքնության և գրգռվածության:
Կանայք պետք է իմանան, որ միջադիրները, սինթետիկ ներքնազգեստը ազդում են սեռական օրգանների լորձաթաղանթի վրա և այդպիսով գենետիկ ու քիմիական ռիսկ ներկայացնում առողջության համար:
Սինթետիկ նյութերի ներկերը, հատկապես՝ ցածրորակ, կարող են դերմատիտի և ալերգիայի պատճառ դառնալ:



