ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրավել են Մարեան
INTERNATIONAL NEWSԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրավել են Սիրիայի հյուսիսային Մարեա քաղաքը, հայտնում է vesti.ru-ն: Զինյալներին հաջողվել է քաղաքից դուրս մղել Սիրիայի ազատ բանակի ուժերին: Մարտերը տեղի են ունեցել Թուրքիայի սահմանից տասը կիլոմետր հեռավորության վրա: Ընդ որում՝ սիրիացիները կորցրել են ավելի քան 60 մարդ, իսկ զինյալները` 47: Զոհվել է մոտ 30 խաղաղ բնակիչ:
Նախօրեին ԴԱԻՇ-ի զինյալները գրոհել են քաղաքի վրա: Հազարավոր փախստականները լքում են Մարեան` ուղղվելով Շեյխ Իսա շրջան, որը գտնվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



