Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատուի նկատմամբ
SOCIETYԻնտերպոլի տվյալների բաց բազայում է տեղադրվել Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Չեչնիայի բնակիչ Ռուսլան Մուխուդինովի տվյալները, գրում է Интерфакс գործակալությունը:
Միջազգային ոստիկանական կազմակերպության կայքը հրապարակել է Մուխուդինով քարտը կարմիր նշումով, ինչը նշանակում է, որ կա պահանջ նրա գտնվելու վայրի հայտնաբերման դեպքում նրան անմիջապես ձերբակալելու մասին:
Ռուսական քննության վարկածի համաձայն՝ 29-ամյա Ռուսլան Մուխուդինովը, ով հեռակա կարգով ձերբակալվել է անցած տարվա վերջին, անցած տարվա փետրվարի 27-ին իրականացված Նեմցովի սպանության կազմակերպիչն է և պատվիրատուն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



