Ռեշֆորդի աշխատավարձը զգալիորեն բարձրացվելու է
SPORTՀայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նոր կնքվելիք պայմանագրի պայմանները:
«Telegeraph Sport»-ը հայտնում է, որ համաձայնագիրը նախատեսված է լինելու 4 տարով: 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը շաբաթական 1500 ֆունտից բարձրանալու է մինչ 20 հազար:
Սպասվում է, որ նոր պայմանագրի կնքման մասին պաշտոնապես հայտարարվելու է մոտակա ժամանակահատվածում:
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը նշել է մրցաշրջանի երկրորդ կեսում և Պրեմիեր լիգայի 11 խաղում դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիացու հաշվին Եվրոպա լիգայի 3 խաղում գրանցված է 2 գնդակ:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



