«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին» Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ
SPORT«Բարսելոնան» շնորհավորել է մադրիդյան «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու կապակցությամբ: Կատալոնական ակումբը հաղթել էր մրցաշարը նախորդ մրցաշրջանում:
«Շնորհավորում ենք «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթական տիտղոսի կապակցությամբ»,- հաղորդել է «Բարսելոնան» թվիթերի իր պաշտոնական էջում:
Եզրափակչում «Ռեալը» հաղթեց «Ատլետիկոյին»: Խաղի հիմնական ժամանակը, որն անկացվում է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ավարտվեց 1:1 հաշվով: Ավելացրած 2 էքստրա-խաղակեսերում հանդիսականները խփած գնդակներ չտեսան: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էր «Թագավորական ակումբը»՝ 5:3:
«Ռեալը» թարմացրեց իր սեփական ռեկորդը՝ հաղթելով Չեմպիոնների լիգան 11-րդ անգամ: «Բարսելոնան» հաղթել է մրցաշարը 5 անգամ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



