Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատուի նկատմամբ
INTERNATIONAL NEWSԻնտերպոլի տվյալների բաց բազայում է տեղադրվել Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Չեչնիայի բնակիչ Ռուսլան Մուխուդինովի տվյալները, գրում է Интерфакс գործակալությունը:
Միջազգային ոստիկանական կազմակերպության կայքը հրապարակել է Մուխուդինով քարտը կարմիր նշումով, ինչը նշանակում է, որ կա պահանջ նրա գտնվելու վայրի հայտնաբերման դեպքում նրան անմիջապես ձերբակալելու մասին:
Ռուսական քննության վարկածի համաձայն՝ 29-ամյա Ռուսլան Մուխուդինովը, ով հեռակա կարգով ձերբակալվել է անցած տարվա վերջին, անցած տարվա փետրվարի 27-ին իրականացված Նեմցովի սպանության կազմակերպիչն է և պատվիրատուն:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



