Սիրիայից արձակված հրթիռներն ընկել են թուրքական օդանավակայանի մոտ
INTERNATIONAL NEWSՍիրիայի տարածքից արձակված 2 հրթիռ ընկել է սահմանային Գազիանթեպ քաղաքի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, ինչի հետևանքով, զոհեր չեն գրանցվել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընկնելով օդանավակայանի կողքին՝ հրթիռները մասամբ ավիրել են որոշ բնակելի թաղամասեր: Ներկայում տեղի իշխանությունները փորձում են հաշվել հրթիռների պատճառած վնասի ծավալները:
Աղբյուրը մանրամասնում է, որ սիրիական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գազիանթեպը հաճախակի է հայտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհների թիրախում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



