Լոս Անջելեսի «Ստաբհաբ Սենթեր»-ում կայանալիք Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չեղյալ է հայտարարվել
SPORT«Ստաբհաբ Սենթեր» մարզադաշտում հունիսի 1-ին կայանալիք Հայաստան-Էլ Սալվադոր ընկերական ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնել է մարզադաշտի պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրին դեռ չի անդրադարձել: Դեռևս հայտնի չէ՝ կկայանա՞ խաղը մեկ այլ մարզադաշտում, թե՝ ընդհանրապես չի կայանա:
Հայաստանի հավաքականը մայիսի 29-ին նույն մարզադաշտում մեկ ընկերական հանդիպում արդեն անցկացրել է: Հայ ֆուտբոլիստները 7:1 հաշվով ջախջախել են Գվատեմալայի հավաքականին:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



