Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է հայտնել վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած կառավարությանը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի խորհրդարանը վստահության քվե է հայտնել վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած կառավարությանը, գրում է РИА Новости-ն:
Վստահության քվեի օգտին 550 պատգամավորից քվեարկել է 315-ը: Քվեարկությունը բաց է եղել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է անցած կիրակի օրը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր առաջնորդ ընտրված Յըլդըրըմին նոր կառավարության ձևավորումը: Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը երեքշաբթի օրը, ինչից հետո Յըլդըրըմը ներկայացրել է կառավարության ծրագիրը խորհրդարանի նիստին:
Կառավարության առաջնահերթություններից մեկը նա նշել է նախագահական կառավարման ձևի անցումը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



