ՀՀ նախագահը Տիգրան Մկրտչյանին նշանակել է Լիտվայում ՀՀ դեսպան
SOCIETYՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Տիգրան Մկրտչյանին նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս)»:
Տիգրան Մկրտչյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը: Նրա մյուս կենսագրական տվյալներն՝ այստեղ։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



