Քալիֆորնիայում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Քալիֆորնիա նահանգում թեթեւ շարժիչով ինքնաթիռի կործանման հետեւանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով АР գործակալությունը:
Վենտուրա շրջանի հրշեջ ծառայության կապիտան Մայք Լինդբերիի խոսքով, օդանավը կործանվել է Վենտուրա եւ Սանտա Պաուլա քաղաքների միջեւ գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում: Օդանավի տեսակը չի հստակեցվում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հրշեջները հաղորդել են, որ ինքնաթիռը հրդեհվել է, դեպքի վայրից ծխի ամպ է բարձրանում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



