Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում
INTERNATIONAL NEWSԻրանում պահպանողականների ներկայացուցիչ Ալի Լարիջանին վերընտրվել է երկրի խորհրդարանի խոսնակի պաշտնում:
Լարիջանին ստացել է խորհրդարանի 290 անդամներից 173-ի աջակցությունը: Ինչպես նշում է Press TV հեռուստաալիքը, քվեարկության ժամանակ առանցքային դեր են խաղացել անկախ պատգամավորները, քանի որ նոր խորհրդարանում ոչ մի կուսակցության չի հաջողվել մեծամասնություն ստանալ:
Լարիջանիի մրցակիցը բարեփոխականների ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Մոհամադ Ռեղա Արեֆն էր:
Իրանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել ապրիլին: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի չափավոր բարեփոխականների դաշինքը ամենամեծ խմբակցությունն է ձեւավորել՝ ստանալով 143 մանդատ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



