Ազգային բասկետբոլային ասոցիացիայի պաշտպանին գնդակահարել են ուրիշի տուն ներխուժելու պահին
INTERNATIONAL NEWSԱզգային բասկետբոլային ասոցիացիայի «Նյու Օռլեան Փելիքանսի» պաշտպան Բրայս Դեջան-Ջոնսը մահացու վիրավորում է ստացել, երբ փորձել է մտնել Դալլաս քաղաքի բնակելի տներից մեկը:
Բասկետբոլիստը շենք է մտել կոտրելով դրսի դուռը: Աղմուկից տանտերն արթնացել է, որը վերցրել է զենքն ու կրակել: Երբ 23-ամյա Դեջան-Ջոնսը մտել է ննջասենյակ, տանտերը կրակել է:
Մարզիկը, վանսվածք է ստացել փորի հատվածում եւ փորձել է փախչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան հայտնաբերել են տնից ոչ հեռու: Մարզիկին շտապ հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Sports Illustrated-ի փոխանցմամբ, բասկետբոլիստը մահացել է արյան կորստից:
Իրավապահները հարցաքննել են տանտիրոջը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



