Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հավաքականը ջախջախեց Գվատեմալային. Մխիթարյանը՝ հեթտրիկի հեղինակ

SPORT

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում անցկացված ընկերական խաղում ջախջախեց Գվատեմալայի հավաքականին: Հայ ֆուտբոլիստները մրցակցի նկատմամբ հաղթանակի հասան 7-1 հաշվով:

Հանդիպման մեկնարկային րոպեներից Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և կարողացան մի քանի սուր գրոհներ անցկացնել, սակայն առաջինը հաջողության հասան Գվատեմալայի հավաքականի ֆուտբոլիստները: Հանդիպման 7-րդ րոպեին տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ Գվատեմալայի հավաքականի ավագ Կառլոս Ռուիսը:

Բաց թողած գնդակից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չհուսահատվեցին և շարունակեցին խաղալ առավելությամբ: Հայ ֆուտբոլիստները արագության և նվիրվածության հաշվին կարողանում էին անընդհատ ճնշման տակ պահել մրցակցի պաշտպաններին և դարպասապահին: Հայաստանի հավաքականի խաղացողների ջանքերը արդյունք տվեցին միայն առաջին խաղակեսի վերջնամասում: Խաղի 39-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ եզրափակելով Էդգար Մանուչարյանի ճշգրիտ ու հաշվարկված փոխանցումը: Ոգևորված ձեռք բերածով՝ հայ ֆուտ բոլիստները նետվեցին առաջ և կարողացան մինչև խաղակեսի ավարտ առաջ անցնել հաշվի մեջ: Հանդիպման 45-րդ րոպեին  մեր ֆուտբոլիստները մրցակցի տուգանային հրապարակում գեղեցիկ խաղարկեցին գնդակը՝ շփոթության մեջ գցելով մրցակցի պաշտպաններին և դարպասապահին: Օգտվելով դարպասապահի կոպիտ սխալից՝ Էդգար Մանուչարյանը խփեց իր թիմի երկրորդ գոլն այս խաղում:

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ հայ ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ: Մեր ֆուտբոլիստները մրցակցին գերազանցում էին բոլոր առումներով: Արդեն հանդիպման 50-րդ րոպեին հավաքականի կազմում իր առաջին գոլը հեղինակեց Գեղամ Կադիմյանը, ով շատ արագ արձագանքեց եզրից Էդգար Մանուչարյանի կատարած հաշվենկատ փոխանցմանը ու գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: 10 րոպե անց՝ 60-րդ րոպեին, հերթական անգամ իր խոսքն ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով ձախ եզրում կարողացավ մրցակցից խլել գնդակը, շարժվեց առաջ ու սուր անկյունից դարպասապահի գլխի վրայով գնդակը կախեց մրցակցի դարպասը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

Հանդիպման 70-րդ րոպեին կրկին փայլեց Հենրիխ Մխիթարյանը, ով դաշտի կենտրոնում մրցակցից  խլեց գնդակը մեծ արագությամբ նետվեց առաջ ու հարվածային դիրք դուրս բերեց փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովին, ով, մեն մենակ մնալով դարպասապահի դիմաց, կարողացավ մեծացնել իր թիմի առավելությունը: 73-րդ րոպեին անհատական բարձր վարպետությամբ հերթական անգամ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Նա մեծ արագությամբ ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց դարպասապահին և երկու պաշտպանների ու գնդակն ուղարկեց դատարկ դարպասը՝ դառնալով առաջին հեթտրիկի հեղինակը Հայաստանի հավաքականի կազմում: Խաղի 84-րդ րոպեին էլ գոլի հեղինակ դարձավ Զավեն Բադոյանը՝ արձագանքելով Հենրիխ Մխիթարյանի փոխանցմանը: Արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ տոնեց 7:1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ տարավ առաջին հաղթանակը: Մինչ այդ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել էր մեկ հանդիպում՝ Երևանում հյուրընկալելով Բելառուսի ազգային ընտրանուն: Այդ խաղն ավարտվել էր 0-0 հաշվով:

Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 1-ին, ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 2-ին, ժամը 7:00-ին), Սալվադորի հավաքականի հետ:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network