Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին ժամանակավորապես փակ կլինի ավտոտրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկության համար
SOCIETYՎրաստանի Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, որը ձգվում Է դեպի Ռուսաստանի սահման, հունիսի 6-ի երեկոյից մինչեւ հունիսի 7-ի առավոտ փակ կլինի ավտոտրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկության համար: Այդ մասին հունիսի 5-ին հաղորդել Է հանրապետության տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
«Շրջակա միջավայրի եւ բնապաշարների նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթ- Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմայրուղու 134-135 կիլոմետրում տարերային գործընթացների ակտիվացման վտանգ կա, ինչի կապակցությամբ 2015 թվականի հունիսի 6-ից ավտոտրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկությունն արգելվում Է ժամը 19:00-ից մինչեւ 17:00-ն»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Պարեկային ոստիկանությունը հետեւելու Է այդ ռեժիմի պահպանմանը:



