Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


«Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ինձ...». երգեց Մերուժան Ստեփանյանն ու իր սիրելի երգով հերոսաբար գնաց

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

Օրերս  BlogNews.am-ն այցելել էր Գյումրի` զոհված զինծառայողների ընտանիքներին հանդիպելու: Առաջինը մեր ուշադրությունը գրավեց  այն հանգամանքը, որ Գյումրիում տաքսու ոչ մի վարորդի տան հասցե բացատրելու կարիք չեղավ: Վարորդին  պետք էր ասել միայն մեր հերոս տղաների անունները, և նրանք արդեն գիտեին` որտեղ է տունը:

Այցելեցինք  Թալիշում մղված մարտերի ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա գյումրեցի ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ընտանիքին: Մերուժանի ընտանիքը բնակվում էր Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասում: Շենքի բակում մեզ հպարտությամբ ցույց տվեցին  նրա դասընկերների կողմից  իր պատվին կառուցվող ցայտաղբյուրը: Միայն տեսնեիք, թե ինչ հոգատարությամբ էին աշխատում բակի բնակիչներն ու Մերուժանի ընկերները: Ցայտաղբյուրի բացումը հունիսի 3-ին են որոշել անել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քանի որ իր հայրը զինվորական էր, միշտ հոր հետ զորամաս էր գնում, շփվում  զինվորների հետ ու շատ սիրում էր այդ աշխատանքը: Փոքր ժամանակ միջոցառումներն միշտ զինվորականների դեր էր կատարում: Ու ասում էր` ես պետք է զինվոր դառնամ: Դպրոցն ավարտելուց հետո 16 տարեկանում միանգամից ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության անցավ Թալիշում որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար: Երկու տարի ծառայելուց հետո փոխեց ծառայության բնույթն ու դարձավ հետախույզ: Բայց այդ մասին ընտանիքի անդամները  շատ ուշ  իմացան, նրանցից գաղտնի էր պահում:

Չնահանջեցին...

Ընտանիքի անդամներին Մերուժանի ընկերները որոշ մանրամասներ են պատմել մարտական գործողություններից: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, մարտական հերթապահություն էին տանում, երբ նկատել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը: Թշնամու հանկարծակի գրոհը հետ է մղվել: Սկսել են հրետակոծել հայկական դիրքերը: Հրետակոծությունը տևել է ողջ գիշեր: Մերուժան  Ստեփանյանն ու իր դասակը չեն նահանջել, մինչև վերջ պայքարել են, սակայն, երբ հակառակորդը սկսել է կիրառել օդուժի մարտական ուղղաթիռներ, մեր տղաների զինապաշարը սպառվել է: Նրանք մարտի մի մասն էլ սվին դանակներով են վարել, ու էլի մի քանի թուրք ոչնչացրել: Վերջին հարվածն էլ եղել է թիկունքից`Թալիշի կողմից: Երբ տղաները վերջնական շրջափակման մեջ են եղել, Մերուժանը գոռացել է. «Տղերք, չնահանջեք»:

Նրա կողքին մինչև վերջ հերոսաբար կանգնել են Հրայր Բաղդասարյանը և Վիկտոր Յուզիխովիչը, ով նույնպես գյումրեցի է: Պատմել են, որ տղաներն այնքան հզոր են եղել, որ մինչ այդ   իրենց դիրքին երբեք ոչ  ոք չի մոտեցել: Բոլորը զարմացել են, թե այդ համեստ ու իրենց արարքների մասին միշտ լռող տղաներն ինչպես են կարողացել այդպես կռվել:

«Մամ, քեզ լավ նայի, ու էլ չզանգես...»

Տիկին Նունեն հիշում է որդու հետ վերջին հեռախոսազրույցը. «Վերջին անգամ ապրիլի 2-ին ենք խոսել: Ամուսինս զանգեց, ասաց, որ լսել է Թալիշում մարտեր են սկսվել: Խնդրեց զանգեմ Մերուժանին ու իմանամ` ինչ է կատարվում: Զանգեցի, պատասխանեց զանգիս, ասաց, որ ամեն ինչ լավ է, բայց հոգնած է և  ուզում է քնել, հանգստանալ: Խնդրեցի արթնանալուց հետո զանգի, բայց էլ չզանգեց: Արդեն լուրերը շատ էին, գրում էին, որ Թալիշում դիրքեր են գրավել, գերիներ կան, զոհեր կան: Բազմաթիվ անպատասխան զանգերից հետո վերջապես պատասխանեց: Լացում էի, հարցեր տալիս: Շատ բորբոքված ու հուզված խոսեց հետս` մամ, դու քեզ լավ նայի, ամեն ինչ լավ կլինի ու  էլ չզանգես: Ասեցի, որ չեմ կարող չզանգել, ուզում եմ ձայնը լսել ու իմանալ, որ անփորձանք է: 

Տեղս չէի գտնում, պտտվում էի տան մեջ, պատուհանից նայում, Աստված էի կանչում, որ մեր երեխաների լույսը խաղաղ բացվի: Ամբողջ գիշեր հաղորդագրություններ ուղարկեցի, մնացին անպատասխան:  Առավոտյան, երբ էլ հույս չկար, որ կպատասխանի, զանգեցի իրենց բուժքրոջը, ում համարն ունեի: Սկզբում ասում էր, որ ամեն ինչ լավ է, իրենք կապ են պահում հետները, բայց հետո սկսեց տեղեկություններ չտալ:

Ամսի 5-ին նորից զանգեցի, որ որևէ լուր ստանամ: Ասաց «Դուք հերոս որդի ունեք,հպարտ եղեք, նա իր կյանքը զոհելով 25 թուրք է ոչնչացրել...

Չեմ կարողանում հավատալ, որ դա իրականություն է, մինչև հիմա էլ պարբերաբար զանգում եմ, ու մտածում, որ երևի դիրքերում է ու չի կարողանում պատասխանել զանգերիս...»:

«Մինչև օրս էլ իր դասակի զինվորները զանգում են ինձ, հաղորդագրություններ ուղարկում, որ շատ են սիրել որդուս, հիացել են ոչ միայն նրա մարտական ունակություններով, այլ նաև մարդկային հատկանիշներով: Ու ինչպես ինքն էր սիրում ասել` «չմտածես, ամեն ինչ լավ կլինի», հիմա էլ իրենք են գրում` «չմտածես,  ամեն ինչ լավ կլինի, մենք որպես Մերուժ քո կողքին ենք, մայրիկ...»:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ...

Մերուժանը շատ լավ երգում էր, նվագում: Նվագել չէր սովորել, ինքնուս էր: Ազատ օրերին գալիս էր նստում դաշնամուրի մոտ  ու իր սիրելի երգը նվագում ու երգում: Կատակում էր, թե այսպես որ գնա, երաժիշտ եմ դառնալու: Պաշտում էր Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգը: Բոլոր միջոցառումների ժամանակ երգում  էր այն: «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ...» երգեց ու այդ երգով էլ գնաց, կյանքը տվեց հայրենիքին: 

«Պատվոգրեր շատ ուներ, որոնք միշտ նվիրում էր իր հարսնացուին, բայց  շատ էր  ուզում շքանշան ստանալ, ասում էր, որ դա էլ ավելի կոգևորի իրեն: Ասում էի` բալես քեզ մեդալ պետք չի, կարևորը` դու քո գործը լավ ես անում: Պատասխանում էր` մամ կտեսնես, որ ես իմ գործով կապացուցեմ, որ մեդալի եմ արժանի...ապացուցեց: Որդուս  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրում,-ասում է տիկին Նունեն:

Նայում եմ նկարին, մի պահ բարկանում իր վրա, թե ինչու այդ քայլին գնաց, բայց հետո մտածում եմ, որ երևի  դա էր ճիշտը, իմ որդին փախչել, նախահանջել չէր կարող, նա միայն այդ քայլը կարող էր անել»:

 

Մերուժանը 23 տարեկան հասակում զոհվեց, իսկ մայիսի 23-ին ծնվեց նոր Մերուժանը` իր քրոջ որդին, ում ի պատիվ հերոս քեռու Մերուժան անվանեցին: 

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California