Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի պաշտոնյաների տոնը փչացնողները

ANALYSIS

Սովորաբար Հայաստանում պաշտոնյաները, հատկապես կառավարության ուժային և ֆինանսական կառույցների ղեկավարները խուսափում են լրագրողների հետ շփումից: Պատճառը ենթադրելի է: Տրվում են անհարմար հարցեր, որոնք վերաբերում են պաշտոնյաների եկամուտներին, լիազորությունների պատշաճ կատարմանը, կոռուպցիայի խնդիրներին և անգամ անձնական կյանքին: Բանն այն է, որ նման հարցեր լրատվամիջոցների ներկայացուցիչները «ռիսկ են անում» բարձրացնել հենց այն պատճառով, որ պաշտոնյաներն արհամարհում են իրենց և հրաժարվում հաշվետու լինել հանրությանը սեփական գործողությունների համար:

Լրագրողները` ոմանք սեփական նախաձեռնությամբ, ոմանք էլ ուղղակի պատվերով, կարողանում են պաշտոնյաներին «բռնացնել» միայն հանրային միջոցառումների ժամանակ և բառացիորեն ընկնել նրանց հետևից: Այդպիսի հանրային վայրեր են դարձել Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Սարդարապատի հուշահամալիրները և այլն: Եվ, երբ պաշտոնյաները «հարցախեղդի» են ենթարկվում, սկսում են հանկարծ բողոքել, որ լրագրողները «փչացնում են» օրվա խորհուրդը կամ իրենց տոնը, որ օրվա հետ կապված հարցեր տալու փոխարեն սադրիչ և անիմաստ հարցեր են տալիս:

Հայտնի են նման բազմաթիվ դեպքեր: Այդ պահերին պաշտոնյաները հաճախ համբերությունից դուրս են գալիս և սկսում անգամ վիրավորական խոսքեր հնչեցնել լրագրողների հասցեին: Զայրույթի պահին արված նրանց արտահայտությունները դարձել են անգամ թևավոր խոսքեր: Կարիք չկա հիշեցնել, թե ով ինչ արտահայտություններ է թույլ տվել այդ պահերին, որոնք երբեմն վայել չեն ոչ միայն պետական պաշտոնյային, այլև ցանկացած բարեկիրթ մարդու: Բացառություն չէր նաև մայիսի 28-ին Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված միջոցառումը:

Մեր քննարկման թեման ոչ թե այդ պաշտոնյաների անպարկեշտ և անգրագետ հայտարարությունները մեջբերելն է կամ արձանագրելը, թե ինչպես են նրանք «փախուստի դիմում» լրագրողներից, այլ բուն երևույթի մասին խոսելն է: Ինչո՞ւ են մեր պաշտոնյաները վախենում, այո´, վախենում հանրությանը հաշվետու լինելուց և իրենց պաշտոնի և անձի հետ կապված ցանկացած հարցին պատասխանելուց: Օրենքի տրամաբանությամբ` պաշտոնյան պետական ծառայող է, այլ ոչ թե պետության տերը: Նա կատարում է հանրության պատվերը, նա վարձու աշխատող է և ինչպես ցանկացած վարձու աշխատող, պարտավոր է մանրամասն զեկուցել գործատուին կատարած աշխատանքի մասին:

Իսկ եթե կան լուրեր աշխատողի կողմից փողերի յուրացման և անձնական թերի որակների մասին, ապա նա առավել ևս պետք է պատասխանատու լինի` կա´մ մարդավարի հերքելով այդ լուրերը, կա´մ կամավոր հեռանալով զբաղեցրած պաշտոնից: Գաղտնիք չէ, որ շատ պաշտոնյաներ պարզապես գործարարներ են: Հիմա, եթե իրենց բիզնեսներում աշխատող որևէ մեկը յուրացնի գումարները և կասկածելի գործով զբաղվի, իրենք ինչպե՞ս են վարվում նման աշխատողի հետ: Իհարկե, սկզբում կանչում են հարցուպատասխանի, և եթե այդ աշխատողը չի կարողանում պատասխան տալ իր գործողությունների համար, վռնդում են աշխատանքից, նույնիսկ կարող են դատի տալ:

Հետևաբար, հարց է առաջանում: Ինչո՞ւ մեր պաշտոնյաները նույն կերպ հետևողական չեն իրենց անմիջական պարտականությունները կատարելիս: Այդ հարցի պատասխանն ունի երկու կողմ` մեկը տեխնիկական, մյուսը` բովանդակային: Ընդունենք, որ այդ պաշտոնյաները պրոֆեսիոնալ կադրեր են և բարեխղճորեն իրենց գործն են կատարում: Այդ իմաստով գլխավոր խնդիրը տեխնիկական է: Ցանկացած պետական կառույց ունի ԶԼՄ-ների և հանրության հետ կապերի բաժին կամ պատասխանատու: Առանձին պաշտոնյաներ ունեն մամուլի խոսնակներ:

Արևմտյան երկրներում և անգամ Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաների մամուլի խոսնակները, հանրության հետ կապերի պատասխանատուները պարբերաբար անցկացնում են մամուլի ասուլիսներ, գրեթե ամենօրյա ռեժիմով իրենց ղեկավարների փոխարեն պատասխանում են լրագրողների բոլոր հուզող հարցերին: Միշտ չէ, որ պաշտոնյան իսկապես կարող է հասցնել շփվել լրագրողների հետ և ամեն հարցի շուրջ չէ, որ պաշտոնյաները պարտավոր են պատասխաններ տալ: Իրենց փոխարեն այդ ամենն անում են մամուլի խոսնակները:

Կարևոր չէ, թե ինչ պատասխաններ են տրվում, կարևորն այն է, որ մամուլի խոսնակի միջոցով տրվում են պատասխաններ: Եվ տեղեկատվության կարոտ ԶԼՄ-ները, որոնց գլխավոր խնդիրը օրվա լուր հայթայթելն է, ստանում են իրենց հուզող հարցերի այս կամ այն պատասխանը: Դրանից հետո դժվար թե նորմալ լրագրողը հանրային միջոցառման ժամանակ «հարձակվի և հարցախեղդ» անի պաշտոնյային, քանի որ արդեն ավելի վաղ նրա խոսնակից ստացել է շատ հարցերի պատասխանները: Իսկ եթե անգամ որևէ լրագրող «հարձակվի» պաշտոնյայի վրա, ապա վերջինս հանգիստ կարող է ասել, որ այդ հարցի պատասխանն արդեն տրվել է, և ավելացնելու ոչինչ չկա: Իսկ եթե կա ավելացնելու որևէ բան, ապա կարող է շատ հարգանքով պատասխանել:

Բովանդակային խնդիրն էլ այն է, որ մի շարք պաշտոնյաներ պարզապես իրենց տեղում չեն և չպետք է լինեն այդ պաշտոնին: Նրանք իրենց մակարդակով բառացիորեն թքած ունեն ԶԼՄ-ների և հանրության կարծիքի վրա: Նրանցից ավելին ակնկալելը կլինի միամտություն: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ եթե մեր պաշտոնյաները ցանկանում են տոն օրերին տոն նշել և խուսափել լրագրողների «տեռորից», ուրեմն պետք է խնդրի տեխնիկական կողմը հասկանան և հնարավորություն տան իրենց մամուլի հետ կապերի պատասխանատուներին մարդավարի աշխատել: Իսկ հանրության հետ կապերի ինստիտուտը մեր պետական համակարգի շատ օղակներում` սկսած բարձրագույնից, պարզապես անգործության է մատնված:

Լրագրողը պատշաճ կարգով և պատշաճ վայրում պետք է ուղղի իր հարցերը: Բայց դրա համար պայմաններ ստեղծողը պետք է լինի ոչ թե լրագրողը, այլ պետական պաշտոնյան և նրա թիմը: Հայաստանի պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ դա բխում է իրենց իսկ շահերից: Այդ ամենից հետո նրանք կթոթափեն անհարմար հարցերին անհարմար վայրերում պատասխանելու բեռը և գրեթե կկանխեն լրագրողների զավեշտալի «հետապնդումները»: Եթե պետական ծառայողը չի հարգում լրատվության ներկայացուցչին, ով հանրության միջնորդն է, ապա լրագրողը պարտավոր չէ հարգել նման պաշտոնյային:

Տիգրան Խաչատրյան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy