Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Մաքս Սիվասլյան. պատերազմի լուսանկարիչը

PHOTO

Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը Մաքս Սիվասլյանը վերցրեց տեսախցիկն ու մեկնեց Արցախ՝ առաջնագիծ: Թեև լուսանկարչին չի հաջողվել առաջնագծում երկար մնալ, բայց այնտեղ արված լուսանկարներում ամփոփված են պատերազմի շատ դրվագներ: Ապրիլի 5-ին՝  հակամարտ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո նույնպես շարունակել է լուսանկարել, որպեսզի ներկայացնի պատերազմի և դրանից հետո «խաղաղության» դեմքը. այդ լուսանկարներն այսօր արդեն իսկ պատմություն են դարձել։

Մաքս Սիվասլյանը ծնվել է Ֆրանսիայում: Հայաստան է եկել 1992 թվականին՝  լուսանկարելու Արցախյան պատերազմը, երկու տարի մնացել է Արցախում, իսկ հետո արդեն մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նա «Nouvelles dArménie» ամսագրի և armenenews.com  կայքի ֆոտոթղթակիցն է:

1992-ին, երբ Ղարաբաղում վիճակը վատ էր, լուսանկարիչը որոշել է գալ և նկարել պատերազմական գործողությունները՝  ապագայում պատմություն և հիշողություն ունենալու համար: Այն ժամանակ, ինչպես նա է խոստովանում, լրագրողները, լուսանկարիչները քիչ էին, իսկ ապրիլյան պատերազմի օրերին շատ էին և հատկապես կարևոր է, որ Արցախում աշխատում էին արտերկրի լրագրողներ, որոնք, ըստ նրա, միջազգային հանրությանը կներկայացնեն  ճիշտ տեղեկատվություն:

Սվասլյանի՝ երկու պատերազմներում արված լուսանկարներում արտացոլված է պատերազմի դաժան դեմքը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում  Մաքս Սիվասլյանը  խոսում է ապրիլյան պատերազմից. «18-20 տարեկան տղաները շատ ուժեղ են, պատրաստ են ամեն ինչի: Զարմանալի է, թե երիտասարդներն ինչպես են նման կռիվ տվել՝  թշնամուն չթողնելով մուտք գործել մեր սահմանները: Սա հերոսություն է: Հիմա շատ ավելի կամավորներ կան սահմանում, որոնք փորձառու են և նրանց ներկայությունից երիտասարդներն ավելի են գոտեպնդվում, բայց ուրիշ է զինվորների ուժը, խիզախությունն ու ոգին: Ես վստահ եմ, որ ադրբեջանցիների համար ապրիլյան քառօրյա պատերազմը լավ դաս է եղել»:

Մի նկարի պատմություն

Այս նկարն արվել է 1993թ-ին, իսկ վիրահատություն անող բժիշկը Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանն է: Մաքս Սիվասլյանը պատմում է. «1993 թվականին էր, երկու լրագրող Արցախ էին եկել սկանդինավյան երկրներից, ցանկանում էին նկարել, թե պատերազմի ժամանակ ինչպես է վիրահատություն կատարվում: Եկանք այն պահին, երբ բժիշկ Մարությանը վիրահատում էր ծանր վիրավորի: Մարությանը թույլ տվեց ընդամենը մի պահ նկարել և դուրս գալ:

Ձմեռ էր, վիրահատական սեղանի մոտ փայտե վառարան էր: Առաջինը ներս մտավ լրագրողներից մեկն ու առանց վիրահատական սեղանին նայելու սկսեց  տեսախցիկը հարմարեցնել՝ վիրահատությունը նկարահանելու համար: Նրա հետևից ներս մտա ես. առաջին անգամ էի վիրահատություն տեսնում: Վայրկյաններ անց նկատեցի, որ երիտասարդ լրագրողն արդեն նայելով վիրահատական սեղանին՝ կորցրեց ինքնատիրապետումը…հետո սկսեցին նրան ուշքի բերել: Դուրս եկանք վիրահատարանից, բայց ես հաջողացրի այդ պահը նկարել ու 93-ի այդ նկարն արդեն պատմություն է դարձել»:

Դրվագներ Արցախյան ազատամարտից…
Լուսանկարիչն անընդհատ հիշողություններ էր պատմում անցած և վերջին պատերազմից, համեմատություններ անում: «1992 թվականին չէի կարծում, որ մենք քիչ զենք ունենալով կկարողանանք Շուշին ազատագրել,  բայց կարողացանք: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ վստահ էի, որ մենք հաջողության ենք հասնելու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California