Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը միասին ընթրել են
PHOTOԱրդեն 4 տարի ամբողջ աշխարհը գիտի, որ Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը միասին են։ Չնայած դրան, սիրահարները դեռ շարունակում են թաքնվել լուսանկարիչներից՝ փորձելով չհայտնվել նրանց տեսախցիկների առաջ։ Սակայն դա նրանց այնքան էլ չի հաջողվում։ Օրեր առաջ նրանք կրկին հանդիպել են պապարացիների հետ։
Քաթչերը և Կունիսը որոշել են մեկ երեկո մոռանալ կենցաղային խնդիրների մասին, թողել են դստերը տանը և ռոմանտիկ ընթրիք կազմակերպել Հոլիվուդի ռեստորաններից մեկում, որտեղից դուրս գալիս էլ նրանց նկատել են պապարացիները։ Էշթոնը, ինչպես միշտ, թաքնվել է տեսախցիկներից գլխարկի միջոցով, իսկ Միլան ստիպված էր պապարացիներից թաքնվել` դեմքը ծածկելով ձեռքով։
Նշենք, որ Էշթոնը և Միլան չեն սիրում ավելորդ ուշադրություն իրենց հարաբերությունների հանդեպ։





1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



