«Նապոլի» ակումբը հրաժարվել է վաճառել Լորենցո Ինսինյեին
SPORTԻտալական «Նապոլի» ակումբը հրաժարվել է վաճառել իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լա Գազետա դելո Սպորտը:
Մադրիդի «Ատլետիկո» ակումբը պատրաստ էր վճարել 30 միլիոն եվրո իտալացի հարձակվողի համար: Սակայն «Նապոլի» ակումբը չի ցանկանում վաճառել իտալացի հարձակվողին, քանի որ հաջորդ մրցաշրջանում սպասվում են կարևոր հանդիպումներ Չեմպիոնների լիգայում:
Լորենցո Ինսինյեն անցած մրցաշրջանում ակումբում անցկացրել է 37 հանդիպում՝ խփելով 12 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



