Կիվին օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից ու սրտի հիվանդություններից
LIFELife.panorama.am-ը գրում է.
Կիվիի օգտագործումը լավ է անդրադառնում օրգանիզմի վրա՝ պաշտպանում է այն քաղցկեղից, սրտանոթային հիվանդություններից:
Այս միրգն իրենից շատ ավելին է ներկայացնում, քան ուղղակի խմորեղենիի զարդարանք: Լավ նորություն կիվի սիրողների համար՝ այս միրգը հարուստ է օգտակար բաղադրիչներով, վիտամիններով, հաղորդում է Times of India-ն:
Դրա մեջ կա վիտամին A, E ու C: Վիտամին C-ն հակաօքսիդանտ է, որը օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալներից ու սրտանոթային հիվանդություններից:
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կիվի ուտել, քանի որ այն նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը:
Ահա կիվի օգտակար գործառույթները. կանխում է աստման, կանխում է հազը, ԴՆԹ-ն պաշտպանում է մուտացիայից, օրգանիզմը ապահովում է վիտամինի առողջ քանակությամբ, կանխում է քաղցկեղի առաջացումը:



