Վիգենինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
INTERNATIONAL NEWSԽորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Վկայակոչելով РИА Новости-ն' այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Հանդիպման ժամանակ խոսք է եղել Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև առկա հարաբերությունների մասին, գոհունակություն են հայտնել այդ համագործակցության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակի, վերջին հանդիպման և դրա կարգավորման հեռանկարների մասին»,-ասված է եղել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



