Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Միասին կհաղթահարենք ամենադժվար փորձությունները. Հայաստանի եզդիական համայնքը շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ

SOCIETY

Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է տարածել «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: 

«Շուտով մենք միասին կնշենք մեր անկախ պետականության հաստատման տարեդարձը: Որի մասին դարեր շարունակ երազել են մեր նախնիները: Անցած ուղղու համար կրելով տարբեր տառապանքներ և փորձություններ, ենթարկվելով նույնիսկ ահավոր ցեղասպանության:

1918թ. Մայիս ամիսը մեր հայաստանաբնակ ժողովուրդների կյանքում հիշարժան բացառիկ իրադարձություն է:

Մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց ձեռք բերել անկախ պետականություն: Եզդի ժողովուրդն իր լավագույն զավակների Ուսուբ Բեգի և Ջհանգի Աղայի գլխավորությամբ անձնուրաց պայքարելու և վտանգի պահերին հայ ժողովրդի կողքին լինելու շնորհիվ վաստակեց Հայոց Պետականության ձևավորման անաղարտ բարեկամի և հավերժ միասին լինելու իրավունքը: 

Առաջին Հանրապետության ստեղծումը խանդավառությամբ ընդունվեց այդ ժամանակվա հասարակության կողմից: Եզդի ժողովուրդը համառորեն լծվեց մեր անկախ պետության պահպանման գործին պատրաստ պատասխանատվություն ստանձնելու կյանքի ցանկացած բնագավառում: Հայոց պետականւթյունը վերականգնվեց և իրականություն դարձավ բոլոր հայաստանցիների բազմադարյա երազանքը: 

Այդ տարիներին տագնապալի լուրեր էին ստացվում տարբեր վայրերից: Թշնամին գրավել էր մեր բնակավայրերը, անողոք էր, կոտորում էր բնակչությանը, ավերում և կողոպտում էր մեր երկիրը: Առկա բազմաթիվ տագնապների և մարտահրավերների դեմ հարկավոր էր միասնական պայքար:

Հայերի հետ պայքարի ելավ նաև եզդի ժողովուրդը` իր լավագույն զավակների` Ջհանգիր Աղայի և ՈՒսուբ Բեկի գլխավորությամբ: Ջհանգիր Աղան հետախուզական խումբը թշնամու թիկունքում պահելով, իր 1500 զինվորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում: Այդ օրերին էլ Ջհանգիր Աղան ստացավ «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը: Ուսուբ Բեգը հայտնի էր իր բարի գործերով և խորհուրդներով, նա այն անձնավորությունն էր, որ մարդկանց գիտակցության մեջ համախմբում էր բարին և վեհը: Պատահական չէ, որ այդ տարիներին Ուսուբ Բեգին «իմաստուն Յուսուֆ Ա ղա» էին կոչում: 

Երբ քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են Հայաստանի առաջին Հանրապետության մասին, անշուշտ, պետք է խոսեն նաև եզդի ժողովրդի դերի մասին: Եզդի ժողովուրդը, հայության հետ կիսելով Օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, իրավազրկությունը, ցեղասպանությունը, պատերազմի դաժանությունները, իր ուրույն դերակատարումն ու մասնակցությունն ունեցավ նաև մայիսյան հերոսամարտերի հաղթանակում և Հայոց անկախ պետականության կերտման ու կայացման գործում: Համեմատություններ անցկացնելով ներկայի և անցյալի իրադարձությունն երի, դատողությունների և գնահատականների միջև, պետք է հիշենք նաև, թե ինչ է գրել այդ մասին Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը. «Հայերի չափ և, թերևս, հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»:

Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը Ջհանգիր Աղայի մասին խոսելիս նշում էր. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»: Անկախ պետություն ունենալը և այն անսասան պահելը դարձավ մեր նախնիների գերագույն նպատակն ու փառք Աստծո այն փոխանցվեց մեր ժողովուրդներին սերունդե սերունդ:

Նորաստեղծ Հանրապետության ստեղծման առաջին օրից առկա էին բազմաթիվ արգելքներ, խոչընդոտներ և մարտահրավերներ, որոնցից խուսափել այդպես էլ չհաջողվեց: Բայց, փառք Աստծո, այդ ամենն արժանապատվորեն հաղթահարվեց մեր ազգերի նվիրյալներ Անդրանիկի, Կոմիտասի, Նժդեհի, Դրոյի,Դ.Բեկ-Փիրումյանի, Ջհանգիր Աղայի, ՈՒսուբ Բեկի և մյուս արժանավոր զավակների կողմից, ովքեր իրենց ուսերին կրելով մեր ժողովուրդներին բաժին ընկած արհավիրքները, հայոց պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում բարձր պահեցին ու մեծ պատասխանատվությամբ իրագործեցին մեր նախնիների պատգամը: Մեր հերոսածին մայրերի որդիները նահատակվեցին այդ պայքարում, դարձան անմահ, քանզի հայրենիքի համար յուրաքանչյուր նահատակված անմահ է և վերածնվում է հավերժ կյանքի համար:  

Ի վերջո, տրամաբանությունը հաղթում է, պարզ իրողություն, որ մենք եղել ենք ճկատագրով միասին, կողք կողքի, մարտնչել ենք, հաղթել և միասին ստեղծում ենք ժաղովրդավար, բարեկեցիկ և հզոր Հայաստան: Եվ պատահական չէ, որ 2012թ. սեպտեմբերի 29-ին` Հայաստանում Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կառուցվեց եզդիների` աշխարհում արդեն երկրորդ սրբատեղին «Եզդիների Զիարատը» մեր միակ հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից հետո: Այն օծվեց անձամբ Աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգի կողմից:

2015թ. ապրիլի 21-ին աշխարհում առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության ղեկավարության անմիջական աջակցությամբ, ՀՀ մայրաքաղաք Երևանում բացվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որը ևս մեկ ապացույց է, որ ժամանակն է բացենք մեր կյանքի պատմութայն ևս մեկ մութ և անավարտ էջերից մեկը, այն կդառնա մեր ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը, որն արդարության ազատության և խաղաղության կոչ է անում:

Ցավոք այս օրերին էլ Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ նահանգում մեր ժողովուրդն ենթարվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը հնարավոր չէր տեսնել նույնիսկ զարհուրելի երազներում: Այս դժվարին պահին մենք մեր կողքին տեսանք միջազգային հանրության, մեզ օգնող ձեռքը մեր անկեղծ բարեկամի հայ ժողովրդի «ձեռքը»: Միջազգային տարբեր կազմակերպություններում եզդիների նկատմամբ ոճրագործությունը դատապարտեցին և եզդիներին սատար կանգնելու կոչով հանդես եկան ՀՀ նախագահը, կառավարության անդամները և մեÖ € դիվանագետները: 2016թ. Ապրիլի 21-ին հայաստանաբնակ ինչու չէ նաև համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական նոր իրադարձություն էր: Աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաքում մեր Հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ կառուցվեց Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության, ինչպես նաև մյուս ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Ստեղծագործության հիմնական մոտիվը մոր կողմից երեխայի փրկությունն է: Երեխան մարմն ավորում մեր ժողովրդի վաղվա օրը: Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի ֆոնին վերադարձող կռունկների երամն է, որն ամրագրում է մեր ժողովրդի վերադարձն իր բնօրրան: Եվ աշխարհին կոչում, որ եզդիները Շանգալում ոչ անցվոր են, ոչ էլ եկվոր: Որ Շանգալը մեր բնօրրանն է եղել և կմնա մեր հավերժ օջախը:

Մենք շատ թանկ ենք վճարել մեր ազատության և անկախության համար ուրեմն պահենք ու պահպանենք մեր «աչքի լույսի պես»: Քանզի Հայաստանի Անկախությունը սրբազան ու անքննարկելի է: Հավատացած եմ Հայաստանը հզոր է և կայուն մեր ժողովուրդների անխախտ, անաղարտ բարեկամությամբ, որը դարձել է մեր պետության առաջընթացի առանցքներից մեկը: Դարերի ընթացքում և մինչև այսօր արձանագրվել են ժամանակային տարբեր փուլեր, հաջողված տարիներ, ձեռքբերումներ, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներ: Հավատարիմ մնալով մեր երախտավորների պատգամին, եզդի ժողովուրդը հայության հետ կիսեց և Սպիտակի ահավոր աղետի ծանր հետևանքները, և անցումային շրջանի «մութ ու ցուրտ օրերը», ինչպես նաև Արցախի Ազգային Ազատագրական պայքարի հաղթական բերկրանքը: Այս ամենի հանրագումարը մեզ պարտավորեցնում է ստեղծել բարկեցիկ, հզոր Հայաստան: Որը հզոր և մարտունակ բանակ ունեցող Հայաստանն է, արդար ու ազատ Հայաստանն է, աշխատանք և արժանապատիվ վաստակ ապահովող Հայաստանն է, տնտեսության համաչափ զարգացում ապահովող Հայաստանն է, սոցիալապես պաշտպանված և առողջ ընտանիք ունեցող Հայաստանն է, մեզ բոլորիս համար հավասար, ապրելու և արարելու իրավունքներ և ա զատություններ ապահովող Հայաստանն է: Մեր անվտանգությունն ու տարածաշրջանի խաղաղությունն երաշխավորող Հայաստնն է: Դրանում համոզվելու համար բավական է նայել մեր անցյալին, տեսնել ներկան և մտածել ապագայի մասին: 2016թ. Ապրիլի 2-ին մեր Հայրենիքի Զինվորը կանխեց թշնամու նոր սադրանքը: Հակառակորդի առջև որպես ամուր վահան կանգնեց Ջանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի զինակից եղբայրությունը: Մենք մեր հակառակորդի սադրանքներին հակադրվեցինք մեր միասնությամբ, հոգու ուժով, մեր բանակի մարտունակությամբ:

Իրականությունն այն ,որ Հայաստանը ժողովրդական երկիր է, մեզ հատուկ են ժողովուրդների հանդեպ հարգանքը: Իր քաղաքացիներին անկախ ազգություննից և դավանանքից հավասար իրավունքների ապահովումը: Մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղությունն ու մարդասիրությունը: Մենք գտնում ենք, որ թշնամանքն և ատելությունը հավերժ չեն, և շարունակում ենք առաջ գնալ, որակապես ձևավորելով նոր հասարակություն, համոզված լինելով, որ այն մեր հայաստանցիների զարգացման ճանապարհն է: Մենք պաշտպան էլ ու պաշտպանում ենք այն հողը, որի վրա մենք ապրում և արարում ենք, որի վրա ծնվում են մեր երեխաները, որում իրենց «երկնային» հանգիստն են գտնում մեր ծնողները: Ապրիլին մենք միասին կանխեցինք տարածաշրջանի խաղաղությանը, վտանգող ադրբեջանական սադրանքները, փառք ու պատիվ մեր հայրենիքի Զինվորին, ովքեր թշնամու նախահարձակ, սադրանքները կանխեցին անգամ կյանքի գնով: Ցավոք մեր կյանքը դժվարություններով լի է եղել: Պատմության ընթացքում մեր տարածաշրջանում հաճախակի առկա է եղել լարվածության և քաղաքական բարդ իրավիճակ: Սակայն անկախությունը, նոր դարաշրջան է բացել մեր ժողովրդի համար: Ուրախանանք մեր լավ ու կարևոր ձեռքբերումներով: Վստահաբար կարող եմ ասել, որ միասին, համատեղ ջանքերով մենք դեռ շատ ու շատ հաջողությունների կհասնենք, և կարժանանանք այս օրը մեզ համար նվաճած, հերոսների սխրանքին ու պատգամին: Մենք հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ և Փառք Աստծո այսօր գիտենք նաև հաղթել: Մենք մեր միասնությամբ, համերաշխությամբ ենք հզոր և ուժեղ, իսկ ուժը և համերաշխությունը հավատացեք միայն հաղթանակ և առաջընթաց է ապահովում: 

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ»:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California