»Մերօրյա հերոսները» ծրագրի շրջանակներում Գյումրիում էին երիտասարդներ Արցախից ու ՀՀ տարբեր մարզերից
SOCIETY«Մերօրյա հերոսները» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Գյումրիում էին երիտասարդներ Արցախից ու ՀՀ տարբեր մարզերից: Ծրագրի շրջանակներում մոտ 100 երիտասարդ այցելեց «Շիրակ» գերեզմանատանը գտնվող ազատամարտիկների պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսների շիրիմներին, որից հետո երիտասարդ ները մասնակցեցին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվող հոգեհանգստի կարգին՝ իրենց աղոթքները բարձրացնելով առ Աստված հանուն զոհված զինվորների հոգիների հանգստության: Երիտասարդները, այցի շրջանակներում, նաև հանդիպեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված շիրակցի զինվորների հարազատներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երիտասարդների այցը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ: Հայրենասիության ու ազգասիրության գաղափարն առաջնորդող այս ծրագրի հիմնական նախաձեռնողները երիտասարդներն են:
Գյումրի այցելած երիտասարդները եղան նաև Գյումրու նորակառույց երիտասարդական պալատում:
Արմենուհի Մխոյան



