Գվարդիոլան 7 տրանսֆեր է պահանջում «Մանչեսթեր Սիթիից»
SPORTՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Խոսեպ Գվարդիոլան լուրջ փոփոխություններ է ցանկանում կատարել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», գրում է EUROSPORT-ը:
Իսպանացի մասնագետը նշել է 7 ֆուտբոլիստների, որոնց ցանկանում է ձեռք բերել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից նա հույսեր է կապում միայն Վենսան Կոմպանիի, Սերխիո Ագուերոյի, Կեւին դե Բրույնեի եւ Ֆերնանդինյոյի հետ: Գվարդիոլայի տրանսֆերային ցուցակում են՝ Իլկայ Գյունդոգանը («Բորուսիա Դ.»), Ջեկ Ուիլշիրը («Արսենալ»), Էյմերիկ Լյապորտը («Աթլետիկ»), Դենի Ռոուզը («Տոտենհեմ»), Լերոյ Սանեն («Շալկե»), Ջոն Սթոունզը («Էվերտոն») եւ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը («Արսենալ»):
Իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու է այս մրցաշրջանից հետո:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



