Պատրաստում ենք Լավաշով ռուլետ
LIFEԲաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 200գր
- լավաշ - 1 հատ
- վարունգ - 1 հատ
- ձու - 2 հատ(խաշած)
- հազարի թերթեր - 5-6 հատ
- կետչուպ - ըստ ճաշակի
- մայոնեզ - 300գր
Պատրաստման եղանակ
- Փռում ենք լավաշը, վրան քսում մայոնեզ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մի փոքր կետչուպ:

- Ապա դնում ենք նախապես լվացված և չորացված հազարի թերթիկները:

- Մաքրում ենք խաշած ձուն, կտրատում և ավելացնում հազարի թերթիկների վրա և պատում մայոնեզի նոր շերտով:

- Կտրատում ենք ձովախեցգետնի ձողիկները երկայնքով և դնում մայոնեզի շերտի վրա:

- Ապա կտրատում ենք վարունգը երկար շերտերով և ավելացնում ծովախեցգետնի ձողիկների վրա: Երբ բոլոր շերտերը դրված են, փաթաթում ենք լավաշը ռուլետի ձևով ինչքան հնարավոր է ձիգ:

- Դնում ենք սառնարան 15 րոպեով, որպեսզի բոլոր համերը խառնվեն, ապա հանում ենք և կտրատում օղակներով:

Այս համեղ բաղադրատոմսի ցանկացած բաղադրիչ կարելի է փոփոխել ըստ ճաշակի: Դե ինչ, բարի ախորժակ 
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds
5
A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME



