Ազատության հրապարակում մեկնարկել է դպրոցական «Վերջին զանգ»-ի գլխավոր միջոցառումը
SOCIETYՎաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած «Վերջին զանգ»-ի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում կազմակերպված տոնական համերգով: Արդեն հաճելի ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այս օրը շրջանավարտների համար տոն կազմակերպելը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթելու շրջանավարտներին: Քաղաքապետը շրջել է Ազատության հրապարակում, շնորհավորել շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:
Հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին նվիրված օրվա գլխավոր միջոցառումը կշարունակվի մինչև ուշ երեկո:



