Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Պերմյակովի ոճրագործության առնչությամբ քաղհայցով ՌԴ-ից պահանջում են 450 հազար եվրոյի փոխհատուցում

SOCIETY

 Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: Դատը մեկ ամիս հետաձգելու պատճառը Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների կողմից  ՌԴ ուղղված քաղհայցի թարգմանությունն ու հասցեատիրոջը ներկայացնելն է: Քաղհայցի միջնորդությունը ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդներÕ « շահերի պաշտպան, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, ով դատարանի որոշմամբ այսուհետ կպաշտպանի Ավետիսյանների դուստր Անահիտ Կոշտոյանի շահերը:

Քաղհայցը կազմվել է հաշվի առնելով բազմաթիվ միջազգային  օրինագծեր՝ հաշվի առնելով հասցված բարոյական մեծ վնասը: Իսկ թե ինչո՞ւ ոչ  անձամբ ոճրագործությունն իրականացրած Վալերի Պերմյակովին, այլ ՌԴ-ի նկատմամբ է քաղհայց ներկայացվել,  քաղհայցում նշված է՝ «Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանալով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետություն, կոնվենցիայի 2-րդ հոդվածով   պարտավորություն է կրում ապահովվելու մարդկանց կյանքը, հարգելու ու պաշտպանելու անձանց կյանքի իրավունքը: Ը նդ որում, ՌԴ չի իրականացրել իրենից կախված բոլոր միջոցներն իր իրավազորության ներքո գտնվող անձի՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից հանցագործությունները կանխելու, ՀՀ քաղաքացիների կյանքն ապահովվելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ՌԴ իրավասու մարմինները, տեղյակ լինելով Պերմյակովի կողմից զորամասը լքելու  տասնյակ դեպքերի մասին, ունենալով տվյալները, որ Չիտայի թիվ 301 զինվորական հոսպիտալում հոգեբուժական բաժանմունքում ստացիոնար հետազոտություն անցկացնելուց հետո, հետազոտողներն հանգել են այն հետևության, որ Պերմյակովը չի համապատասխանում ՌԴ զինծառայողին ներկայացված պահանջներին և Պերմյակովի մոտ ախտորոշվել  է անձնային անցողիկ խանգարում՝ անկանոն տեսակով, այնուամենայնիվ, Պերմյակովին ուղարկել են ծառայության Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի  N զորամաս, բացի այդ, տեղյակ լինելով Պերմյակովի հոգեկան խնդիրների մասին, նրան ամրակցել են ինքնաձիգ, իսկ իմանալով Պերմյակովի ինքնակամ տարածքը լքելու մասին, հայ իրավապահներին այդ մասին տեղյակ են պահել շատ ուշ՝ 3 ժամ անց, որի ընթացքում Պերմայկովը արդեն կատարել է սպանությունները»,-նշված է քաղհայցի մեջ:

Քաղհայցի չափը որոշվել է հաշվի առնելով մի շարք հանգամանքեր՝ այդ թվում, որ Պերմյակովի կողմից իրականացրած սպանությունների հետևանքով մահացել են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, նրանցից 2-ը` մանկահասակ երեխա:

«Հաշվի առնելով պատճառած բարոյական վնասը,  ոչ նյութական վնասի հատուցման չափ պետք է սահմանել ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի մասով 50 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով, իսկ մանկահասակ յուրաքանչյուր երեխայի մասով 100 հազար եվրոյին համարժեք դրամով: Ելնելով վերընշյալից՝ պահանջում ենք ՌԴ-ից բռնագանձել հօգուտ Լուսինե Ավետիսյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ՝ Անահիտ Կոշտոյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ  Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ Մարինե Պողոսյանի 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես Աիդա, Հասմիկ, Սերյոժա և Արմեն Ավետիսյանների, Արաքսյա Պողոսյանի և մանկահասակ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների սպանության հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի փոխհատուցում»,-նշված է քաղհայցի մեջ: 

Արմենուհի Մխոյան

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank