Yerevan, 20.September.2026,
00
:
00
BREAKING


10 հանցագործ, որոնք բռնվել են իրենց անսահման հիմարության պատճառով

PHOTO

Այդքան էլ հեշտ չէ հանցագործություն կատարել ու անպատիժ մնալ: Սակայն որոշ մարդիկ կարողացել են խուսափել բռնվելուց` թողնելով մինչև օրս չփակված գործեր: Եթե մտադիր եք դառնալ պրոֆեսիոնալ հանցագործ, ցանկալի է, որ բծախնդիր կերպով ջնջեք բոլոր հետքերն ու չթողնեք ոստիկաններին ձեզ գտնելու կամ կասկածի տակ առնելու որևէ պատճառ: Այս մարդկանց հավանաբար ոչ ոք չէր տվել նման խորհուրդ: 

10. Էնթոնի Գարսիա

garciaՊատժից խուսափած հանցագործը ունենում է թեթևության անասելի զգացում ու փրկությունը տոնելու ուժեղ ցանկություն:  Ամեն օր չէ, որ հաջողվում է սպանություն գործել ու ոչ մի հետք չթողնել: Պատկերացրե՛ք թեթևության ինչ զգացումով է նա խուսափել ձերբակալվելուց: Ու հիմա մտածեք` ինչպիսի հիմար է պետք լինել այդքանից հետո սպանության տեսարանը կրծքին դաջելու համար: 

Հենց սա է Էնթոնի Գարսիայի պատմությունը: Գարսիան Լոս Անջելեսի հանցագործ խմբավորումներից մեկի անդամն էր, ով խմիչքի խանութի կողոպուտի ժամանակ մարդ էր սպանել ու չորս տարի խուսափել պատժից: Այդպես անպատիժ մնաց, մինչև նրան ձերբակալեցին անվավեր վարորդական իրավունքի համար: Լուսանկարելու ժամանակ ոստիկանները նկատեցին նրա յուրօրինակ դաջվածքները: Շատ չանցած`կարողացան տեսնել կապը սպանության ու այն մանրամասն պատկերող դաջվածքների միջև: 

9. Մարք Մուր


bikeՀեծանվի գողությունը, իհարկե, շատ ավելի թեթև հանցանք է քան սպանությունը, բռնաբարությունը կամ ծեծը, բայց միևնույնն է` այստեղ էլ կան զոհեր: Որոշ քանակությամբ հեծանիվներ գողանալով կարելի է բավականին լավ գումար ձեռք բերել: Հենց այդպիսի մասնագիտություն էլ ընտրել էր Սան Ֆրանցիսկոյի բնակիչ հիսունյոթամյա Մարք Մուրը: Ձերբակալման ժամանակ ոստիկանները նրա մոտ գտան տասը հեծանիվ ու մի շարք անիվներ, նստարաններ ու հեծանիվի կմախքներ:

 Մասնագետ գողի հետքը հեշտությամբ գտան, երբ փորձեց տիրոջը վաճառել գողացած հեծանիվներից մեկը: Վերջինս համացանցում տեսել էր ժամանակին իրեն պատկանող ապրանքն ու գնել այն` նախօրոք տեղեկացնելով ոստիկաններին: Մուրին մեղադրանք ներկայացվեց գողության, պայմանական վաղաժամկետ ազատման պայմանների խախտման և հրազենի անօրինական պահման համար: Նա երևի հասկացավ, որ պետք է հեռու մնար Քրեգսլիսթից: 

 8. Բրիթանի Էլդեր, Տրենթ Բլայ և Ջոզեֆ Դեյվիս

trunkԻ՞նչ կզգայիք, եթե աշխատավայրում հանգիստ աշխատելիս տեսնեիք, թե ինչպես են փորձում գողանալ Ձեր մեքենայի անիվները: Պատկերացրեք, հետո ինչ վիճակում կլինեիք, եթե փորձեիք կանխել գողությունը, ու Ձեզ վրա հարձակվեին ու մտցնեին մեքենայի բեռնախցիկը: 

Քենթուքիի Լուիսվիլ քաղաքում տեղի ունեցած այս պատահարում Բրիթանի Էլդերը, Տրենթ Բլայն ու Ջոզեֆ Դեյվիսը սովորական գողերից վերածվեցին գազալցակայանի աշխատողի առևանգողների: Հետո նստեցին վերջինիս մեքենան ու հեռացան դեպքի վայրից: Բախտի բերմամբ համարանիշների լիցենզիան հնացել էր, ինչի համար էլ ոստիկանները կանգնեցրին մեքենան: Լսելով նրանց ձայները` աշխատողը սկսեց բղավել ու խփել բեռնախցիկի պատերին: Օրինապահները միանգամից հասկացան, որ կատարվել էր ուշացած գրանցումից լուրջ հանցագործություն:

7. Հանա Սաբաթա

bankՏրամաբանական կլիներ ենթադրել, որ մարդիկ մեծ մասամբ հասկացել են պարզ փաստը. հանցագործությունները պետք է հեռու պահել համացանցից: Սակայն մենք զվարճանալու լավ առիթներ կկորցնեինք, եթե բոլորն այդքան խելացի լինեին: Սովորաբար նման դեպքերում օրինապահներին օգնում են Facebook-ի տիպի սոցցանցերը: Բայց Հանա Սաբաթան է՛լ ավելի հեռու էր գնացել` ենթադրելով, որ ոստիկանները կունենային իր օգնության կարիքը: Նա իր կատարած հանցագործության մասին պատմող տեսանյութ էր պատրաստել ու տեղադրել youtube-ում` ի ցույց ամբողջ աշխարհի: 

Սա վանդալիզմով կամ նման զանցանքով պարծեցող հերթական անխելք տասնինը տարեկանը չէր: Ոչ, այս անգամ անխելքը բանկ էր թալանել ու մեքենա գողացել: Այնքան էր ուրախացել, որ սկսել էր իր վարպետությամբ պարծենալ համացանցում: Սակայն մտքով չէր անցել կատարածի հետքերը կոծկել:  


6. Ջեյմս Ալան

push pull
«Գողոն»  (անգլ.` Snatch) ֆիլմում մի տեսարան կա, որտեղ երեք զինված կողոպտիչները փակված են մնում սենյակում` չհասկանալով` դուռը պետք է հրե՞լ, թե քաշել: Տեսարանն այնքան ծիծաղելի է, որ նայողի մտքով չի անցնի, որ իրական կյանքում էլ կարող է նման բան կատարվել: Ո՞վ կհավատար, որ կան նման հիմարներ:   

Բայց կա առնվազն մեկը ` Ջեյմս Ալանը: Քսանութ տարեկան այս մարդը փորձել էր խանութ կողոպտել ու ձախողվել` դուռը քաշելու փոխարեն հրելու պատճառով: Ավելին` ձեռքի ատրճանակը խաղալիք էր, հետո էլ դիմակը հանել էր` ցուցադրելով դեմքն անվտանգության տեսախցիկին: Ձախողումների շարքին ավելացավ նաև այն փաստը, որ Ալանը խանութի մշտական հաճախորդ էր ու տասը օր առաջ արդեն կողոպտել էր այն: Կարելի է վստահաբար ասել, որ ոչ չի մտածի Ալանին մեղադրել վարպետորեն իրագործված գողության համար:

5. Ֆեյսբուքյան ավազակները

internet
Ֆեյսբուքը սովորաբար անվտանգ է: Սակայն պետք է հիշել,որ այնտեղ պահվում են նկարներ ու անձնական տվյալներ, որոնք հեշտությմաբ կարող են դառնալ հասանելի, մանավանդ երբ մտնում եք սրճարան ու մոռանում դուրս գալ կայքից: Վիճակն է՛լ ավելի է վատանում, երբ այդքանից հետո որոշում եք հրազենի սպառնալիքով կողոպտել սրճարանը:  
Հենց այսպիսի դեպք տեղի ունեցավ Կոլումբիայի Կալիմա քաղաքում, երբ երկու տղամարդ մտան ինտերնետ սրճարան ու նստեցին համակարգիչների առաջ: Համացանցում որոշ ժամանակ անց կացնելուց հետո երկուսով հանեցին ատրճանակները, կողոպտեցին սրճարանն ու հեռացան մոտոցիկլետներով: Նրանց երևի չէին էլ գտնի, եթե հանցագործներից մեկը մոռացած չլիներ դուրս գալ իր ֆեյսբուքյան էջից: Ոստիկանությունը հեշտությամբ գտավ նրան` օգտվելով էջում գրված տան հասցեից:  

4. Ռիչարդ Ալմարաուի


ankleՎաղաժամկետ պայմանական ազատում ստացավ հանցագործների ոտքերին հաճախ ամրացնում են հատուկ սարք, որի միջոցով հետևում են նրանց անց ու դարձին, որպեսզի վստահ լինեն, որ վերջիններս չեն գործում նոր զանցանքներ: Անգլիայի Նորֆոլք քաղաքի բնակիչ Ռիչարդ Ալմարուին հենց այսպիսի հանցագործ էր: 
Սակայն նա դաս քաղե՞ց տեղի ունեցածից: Իհարկե, ոչ: Ընդհակառակը, գործերով զբաղվելու ու ազատ կյանքը վայելելու փոխարեն Ալմարուին մտածեց, որ շատ ավելի լավ կլիներ մտնել ուսանողներից մեկը սենյակն ու գողանալ համակարգիչը: Ոստիկանները կարճ ժամանակում ձերբակալեցին նրան` օգտվելով  այն հանգամանքից, որ դա Ալմարաուիի առաջին հանցագործությունը չէր: Ու, իհարկե, ոտքին ամրացված սարքն ամբողջ ժամանակ գրանցել էր նրա բոլոր շարժումները:

3. Թեդ Բանդի

bundyՄարդկության պատմության ամենասոսկալի մարդասպաններից մեկը` Թեդ Բանդին, կրում էր «Սրտեր գերող» մականունը, քանի որ առևանգում, բռնաբարում ու դաժան ծեծի էր ենթարկում երիտասարդ ու գեղեցիկ կանանց: Նրա մոտ կային նաև այլ խանգարումներ` նեկրոֆիլ էր (այո՛, բուն իմաստով): Այսպես ասենք. սիրում էր երբեմն այցելել իր մահացած զոհերին: 

Բանդիին 1975-ին Յութայում ձերբակալեց ճանապարհային ոստիկանության սերժանտ Բոբ Հեյվարդը: Ամեն ինչ արագ եղավ: Ոստիկանը գիշերվա 2:30-ին նկատեց կասկածելի մեքենա, որ ընթանում էր իր հսկողության տարածքով: Փորձեց կանգնեցնել Ֆոլքսվագեն Բիթլը, բայց Բանդին ճողոպրելու ապարդյուն փորձ կատարեց: Նրան կանգնեցնելուց հետո Հեյվարդը նայեց մեքենայի հետևի նստարանին ու տեսավ դռներ բացելու համար անհրաժեշտ գործիքները:  

2. Թիմոթի Մաքվեյ

Oklahoma City Bombing 15th Aniversary1995-ին Ամերիկայում տեղի ունեցավ աննախադեպ ահաբեկչություն. Օքլահոմա Սիթիի Դաշնային շենքում պայթեցվեց պայթուցիկով բեռնված մեքենա: Սպանվեց 168, վիրավորվեց ավելի քան 800 մարդ: Սա սեպտեմբերի 11-ից առաջ Ամերիկայում տեղի ունեցած ամենասոսկալի ահաբեկչությունն էր: Մանրազնին հետախուզությունից հետո իրավապահները պարզեցին, որ պայթյունի համար օգտագործված բեռնատարը վարձել էր Թիմոթի Մաքվեյը: Պետք էր նրան գտնել ու ձերբակալել: 
Մաքվեյին բռնեցին սովորական ճանապարհային ստուգման ընթացքում: Ճանապարհային ոստիկան Չարլի Հանգերը գնում էր դեպի ահաբեկչության վայր, երբ նրան զանգեցին ու կարգադրեցին մնալ տեղում ու հսկել մայրուղին: Հենց այս պատահականությունն էլ օգնեց խնդիրը լուծել: Տեսավ, որ Մաքվեյի մեքենան չունի գրանցում, ու կանգնեցրեց, որ տուգանի: Մաքվեյին տուգանքի պատճառի մասին տեղեկացնելիս նկատեց նրա շորի տակի կասկածելի առարկան: Մեկ ակնթարթ հետո Հանգերն իրագործեց իր կարիերայի ամենափայլուն ձերբակալությունը: Այս դեպքն էլ կրկին հաստատեց, որ հանցագործության պետք է գնալ վավերական գրանցում ունեցող մեքենայով: 

1. Դեյվիդ Բերքովից

hydrantՀերթական տխրահռչակ սերիական մարդասպանը Դեյվիդ Բերքովիցն է` «Սեմի որդին»: Նա էր 1970-ականներին վեց սպանության շարքով ահաբեկում Նյու Յորքի բնակիչներին: Ոստիկանությունը հատուկ կազմակերպեց Օպերացիա օմեգան` փորձելով կանխել նոր հանցագործությունները: Նրան ձերբակալեցին կայանման ծանուցագրի շնորհիվ: Սպանության գնալուց Բերքովիցը մեքենան կանգնեցրել էր ջրի խողովակի առաջ: Մի կին տեսել էր, թե ինչպես է նա պատռում սխալ կայանման համար տուգանքի ծանուցումն ու տեղեկացրել էր ոստիկաններին: Սեմի որդին երևի այդպես էլ անպատիժ կմնար, եթե նման չնչին զանցանքով չգրավեր օրինապահների ուշադրությունը: Չնայած, այդքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Բերքովիցը պնդում էր, թե հրահանգները ստանում էր իր շնից. շները տանել չեն կարողանում ջրի խողովակներ:  

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy