Լոնդոնի փողոցներում հսկայական գերմանամուկ է հայտնվել (լուսանկարներ)
PHOTOՄիացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի տարբեր հատվածներում անցորդներին զարմացրել է հսկայական գերմանամուկը, որն ունի 3.6 մ բարձրություն ու կարողանում է տեղաշարժվել:
Ինչպես նշում է thepoke.co.uk կայքը, մեխանիկական կրծողին պատրաստելու համար բրիտանացի մասնագետները ծախսել են 3 ամիս:
Այն պատված է 30 մ արհեստական մորթով, իսկ տեղաշարժվելու համար ներսում տեղադրվել է եռանիվ:
Մեխանիկները պատմել են, որ շարժական արձանը նվիրված է Ջաֆա անունով գերմանամկանը, որին իրենք պատահաբար գտել էին փողոցում: Կրծողը, ըստ ամենայնի, փախել էր տիրոջ մոտից:



1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



