Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


ՍԾՏՀ ԽՎ-ի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակություևը արժանի հակահարված է տվել ադրբեջանական սադրանքին

SOCIETY

Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական վեհաժողովի իրավական և քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերից է եղել փախստականների խնդիրը: Հանձնաժողովի նիստն անցկացվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 22-25-ը: Սևծովյան տնտեսական երկրների խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանը, ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքները, նշեց, որ հայկ ական կողմը փախստականների թեմայով համապարփակ զեկույց է ներկայացրել, թե ինչ աշխատանքներ են կատարվել Հայաստանում՝ փոխստականների իրավունքների պաշտպանության համար: «Գիտեք, որ մենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ունեցել ենք շուրջ 500 հազար փախստականներ: Եվ, ըստ էության, մենք բազմաթիվ օրենքներ ենք ընդունել փախստականների իրավունքների պաշտպանության, նրանց կացության իրավունք և քաղաքացիություն տալու մասին և այլն: Մենք այս ամենը մանրամասն ներկայացրել ենք»,- նշեց Մարգարյանը:

Մարգարյանն ընդգծեց, որ հանձնաժողովի նիստի ընթացքում փախստականների թեմայով ադրբեջանական պատվիրակության գրավոր զեկույցում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին որևէ խոսք չկար, սակայն բանավոր ելույթում ադրբեջանցի պատվիրակը սկսել է մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասցեին՝ Ադրբեջանում մեծ թվով փախստականների առկայության համար: «Նրանք փորձ էին անում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դասել ագրեսորների շարքը: Մենք, իհարկե, շատ արագ պետք է հակադարձեինք ադրբեջանական հերթական ավանտյուրային: Ադրբեջանցի պատվիրակի ելույթի ց հետո մենք անմիջապես դիմեցինք հանձնաժողովի նախագահին, որպեսզի մեզ ձայնի իրավունք տա: Մինչև Թուրքիային ձայն տալը մեզ ձայն տրվեց, և մենք հակադարձեցինք ու ասացինք, որ խոսում է մի երկրի ներկայացուցիչ, որը միշտ պատրաստ է սադրանքների և բոլորովին վերջերս էլ դիմել է սադրանքի՝ սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մենք միանգամից նրանց դիմակը պատռեցինք՝ ասելով, որ փախստականներ եղել են դեռ 1988թ., երբ տեղի են ունեցել Սումգայիթի ու Բաքվի հայերի ջարդերը: Ես դա որակեցի ոչ այլ ինչ, քան հերթական ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ: Ե ս կարծում եմ, որ բոլորի կողմից այդ ամենն ընկալվեց, որովհետև փաստերը բազմապիսի են»,- ասաց Մարգարյանը:

Նա հավելեց, որ իր ելույթից հետո ադրբեջանցի պատվիրակը հայտնվել է վատ վիճակում, քանի որ հայկական պատվիրակությանը հաջողվել է այնքան հիմնավոր ներկայացնել փաստերը, որ ադրբեջանցիները հակադարձելու տեղ չեն ունեցել: «Մեր հակադարձ հարվածը, զուտ մարդկային սկզբունքներից ելնելով, ընդունվեց մնացած երկրների կողմից ...Մեզանից հետո ելույթ ունեցավ Թուրքիայի պատվիրակը, և մենք սպասում էինք, որ թուրք պատվիրակը կպաշտպաներ իր կրտսեր եղբորը, սակայն դա տեղի չունեցավ: Թուրքերն էլ անտարբեր գտնվեցին, իսկ ադրբեջանցիների համար ևս մեկ սառը ցնցուղ էր այն, որ թուրքերի ելույթից հետո հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահի ընտրության արդյունքները: Հայտարարվեց, որ հանձնաժողովի նախագահ կրկին ես եմ վերընտրվել»,- ասաց պատգամավորը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք պետք է ընդգրկվեին վեհաժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգում: Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը ներկայացրել է մի շարք առաջարկներ օրակարգային հարցերում լրացումներ կատարելու վերաբեյալ, սակայն դրանք չեն ընդունվել, քանի որ կանոնակարգի համաձայն՝ բոլորը հարցերը պետք է ընդունվեն կոնսենսուսով:

Պատգամավորը կարևոր համարեց նաև նշել Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների  խորհրդարանական վեհաժողովի դերը՝ ընդգծելով, որ այն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կառույց է: Նրա խոսքով՝ այն քաղաքական հարցերը, որոնք մշտապես առաջ են քաշում ադրբեջանցիները, չեն ընդունվում: «Չի եղել մի նիստ, որ նրանք նման մի սադրանքի չդիմեն՝ չնայած մշտապես ստացել են արժանի հակահարված: Ժողովրդի լեզվով ասած՝ կողքից որ նայում են, միշտ ասում են՝ «սրանց լավ քացու տակ եք առել»: Այս իրավիճակում կառույցը իսկապես  լուրջ դերակատարում ունի, քանի որ այստեղ քննարկվում են տնտեսական համագործակցության կարևոր հարցեր»,- եզրափակեց Մարգարյանը:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference