Թալիշ գյուղի բնակիչներից շատերը ցանկանում են վերադառնալ իրենց տները. Բաբայան
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների շրջանում կան շատերը, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց տները: Այս մասին մայիսի 27-ին Երեւանում լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ միգուցե 1994-ին, երբ սկսվել էր Թալիշի լայնածավալ վերականգնումը, կարելի էր այնպես անել, որ գյուղը հակառակորդի թիրախում չլինի: «Բայց այն ժամանակ այլ նպատակներ կային՝ վերականգնել պատմական գյուղերը, եւ որոշ ռազմավարական խնդիրներ ենթարկվել են այդ կարեւոր հրամայականին: Ներկայումս կա 2 հրամայական. առաջին՝ բնակչությունը չպետք է լքի Ղարաբաղի գյուղերը, երկրորդ՝ նրանք պետք է անվտանգ ապրեն», - ընդգծել է Դավիթ Բաբայանը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



