«Հայաստան» հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի քառօրյա պատերազմի ավերածությունների վերացմանը
SOCIETY«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի Արցախում քառօրյա պատերազմի ավերածությունները վերացնելուն, այլ առաջարկներ չլինելու պարագայում:Այս մասին լրագրողներին հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Եթե այլ առաջարկներ չլ ինեն, երևի թե դա կընդունվի որպես այս տարվա գլխավոր ռազմավարական թեմա»,-ասաց Վարդանյանը: Հարցին ի պատասխան, թե որքան գումար կպահանջվի ծրագրի իրագործման համար` Արա Վարդանյանը նշեց, որ ԼՂՀ կառավարությունն սկսել է հաշվարկները, բայց դեռ չի կարող ասել, թե որքան գումար է անհրաժեշտ: «Օժանդակությունը պետք է լինի բազմաշերտ` սկսած դեղորայքի առաքումից մինչև տների վերանորոգում, ընտանիքներին օջակցության տրամադրում: Այն ընտանիքներում, որտեղ եղել են զոհվածներ, նրանց ավելի մեծ օգնություն կտրամադրվի: Աջակցության ձևերը դեռ կոնկրետացման փուլում են»,-հավելեց հիմնադրամի տնօրենը:
Անդրադառնալով հարցին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր կողմերից դրամական աջակցություն է տրամադրվել պատերազմի հետևանքների վերացմանը, արդյոք դեռ բացեր կան` Արա Վարդանյանը նշեց. «Բացը միշտ էլ լինելու է, քանի որ քառօրյա պատերազմի ավերածություններից բացի, Արցախում կան բազմաթիվ խնդիրներ` լինի ջրատարների կառուցում, դպրոցների շինարարություն և այլն: Պարզապես այս տարի ավելի շատ կենտրոնանալու ենք այն շրջանների վրա, որոնք ավելի շատ են վնասվել այդ օրերի ընթացքում»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ևտեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը: Հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից ներկա է 29-ը, ներկա են տեղական մարմինների 24ներկայացուցիչներ, քվորումն ապահովված է, սկսվեց նիստի աշխատանքը: Հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան էժամանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով զեկույց կներկայացնի «Հայաստան» համահայկականհիմնադրամի Մարաթոն 2016-ի նպատակաուղղվածության մասին:



