ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն սպառնում է համաշխարհային տնտեսության աճին. G7
INTERNATIONAL NEWSԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հեռանկարը լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային տնտեսության աճի համար: Այդ մասին, ասված է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում ընդունված հռչակագրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը հետ կշրջի համաշխարհային առեւտրի ընդլայնման, ներդրումների ավելացման, ինչպես նաեւ աշխատատեղերի ստեղծման առկա միտումը: Դա վտանգ կստեղծի գլոբալ տնտեսության հետագա աճի համար»,- ասված է փաստաթղթում:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին: Հարցումների համաձայն՝ Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների թվաքանակը մոտավորապես հավասար է:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



