«Գրիբոյեդով» ակումբի որոշ անդամներ միաժամանակ «Եվրոպական ակումբի» անդամ են ու ավելին՝ նույնիսկ հիմնադիրներից են.«Իրավունք»
SOCIETY«Ասում են, թե հրապարակայնությանից հեռու պայմաններում մայիսի 3-ին ստեղծվել Է, այսպես կոչված, «Եվրոպական ակումբը», որը փակ տիպի ակումբ Է, և ընդունված Է համարել, որ այն ստեղծվել Է ի հակակշիռ հայտնի «Գրիբոյեդով» ակումբի։ Սակայն, ըստ վստահելի տեղեկությունների, «Գրիբոյեդով» ակումբի որոշ անդամներ միաժամանակ «Եվրոպական ակումբի» անդամ են ու ավելին՝ նույնիսկ հիմնադիրներից են։ Ինչևէ, մեր որոշ հանրային դեմքեր դրսևորում են ծայրահեղ «շուստրիություն»՝ ձգտելով միաժամանակ խելոք գառի պես երկու մոր կաթ ուտել։ Ըստ էության, հաշվարկն այն էր, որ եթե հակառուսական ալիքը հեռանկարային լինի, ապա «Եվրոպական ակումբ» մտածները շահեկան վիճակում կլինեն, իսկ եթե ոչ՝ կշարունակեն «Գրիբոյեդով» ակումբի «ռուսամետ» ուղեգիծը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



