Եփած բրինձն օգտակար է առողջությանը
LIFEShabat.am-ը գրում է.
Ծագող արևի երկրի բնակիչների համար բրինձը միայն սնունդ չէ: Ճապոնացիները կարծում են, որ դրանում է թաքնված երկարակեցության գաղտնիքներից մեկը:Բրնձի հետ մատուցվում են մնացած բաղադրիչները` բանջարեղեն, մեկ ափսե բուսական ապուր, ձուկ, ծովամթերք և մսի կտոր: Ճապոնացի հացկերույթների ժամանակ բրինձը նաև հաց է:
Փորձագետները վստահեցնում են, որ նման «հացերը» գործնականում իդեալական են, քանի որ հարուստ են բոլոր անհրաժեշտ նյութերով և չեն հանգեցնում հավելյալ քաշի, բարձր ճնշման և սիրտ-անոթային հիվանդությունների: Բրնձի 150 գրամում ճարպերը ոչ ավելի են, քան հացի 1/3-ում, փոխարենը սպիտակուցն այնքան է, որքան 1 բաժակ կաթում, կալցիում` որքան 1 լոլիկում, մագնեզիում` որքան ծնեբեկի 5 ցողունում: Եփած բրնձի օգտակար բաղադրիչների ցանկում են նաև B և E խմբի վիտամինները,երկաթը:



