ԱՄՆ դեսպանը բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Սավիչենկոյի ներման հետ կապված
INTERNATIONAL NEWSՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը բացառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը՝ Դոնբասում ռուս լրագրողների սպանության համար Ռուսաստանում դատապարտված, իսկ ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներում ստացած զինծառայող Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է &la quo;ՌԻԱ Նովոստի»-ն:
Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Դոնբասում համառուսական պետական հեռուստատեսության և ռադիոընկերության լրագրողների սպանության համար Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյին:
ԱՄՆ-ն, Գերմանիան ու Ֆրանսիան դա կարևոր քայլ են անվանել՝ Ուկրաինայում Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



