Տարոն Մարգարյանը բնակարանի բանալիներ է հանձնել երեք զինծառայողների ընտանիքների
SOCIETYԵրևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներն է հանձնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի և զոհվ ած ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքների անդամներին:
«Հանրապետության Նախագահի, ինչպեսնաև Երևանի ավագանու առաջարկովորոշում կայացրեցինք բնակարաններհատկացնել ապրիլի սկզբինառաջնագծում զոհված երևանաբնակզինծառայողների բոլոր այնընտանիքներին, ովքեր դրա կարիքնունեն: Իսկապես ցավը և վիշտը մեծ է:Զավակի, ամուսնու կամ հոր կորուստըոչինչ չի կարող լրացնել, բայց մերպարտքն է սատար կանգնել մերզինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքին և մշտական ուշադրության կենտրոնում պահել: Եսխոնարհվում եմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներ լույս աշխարհ բերելու համար: Մերտղաների գործն անմահ է, և ես վստահ եմ, որ նրանց օրինակով դեռ շատ սերունդներ են կրթվելու ևդաստիարակվելու», - Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկա տվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:



