Հնագետները կուսումնասիրեն Մեռյալ ծովի քարանձավները՝ որոնելով հնագույն ձեռագրեր
SOCIETYՀրեա հնագետները մտադիր են անապատային լեռներում ուսումնասիրել Մեռյալ Ծովը շրջապատող հարյուրավոր քարանձավները, որպեսզի կողոպտիչներից փրկեն պատմական արժեքներ, որոնք կարող են այնտեղ մնացած լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է «ՌԻԱ Ն ովոստի»-ն:
Գիտնականներն ասում են, որ աննախադեպ մասշտաբի պեղումների հիմնական նպատակը հին ձեռագրերն են: Դրանց հազարավոր բեկորները հայտնաբերվել են այս շրջանում և դրանց մեջ են աստվածաշնչյան հայտնի ամենավաղ նմուշները:
Այստեղի քարանձավներում 70 տարի առաջ բեդվին հովիվները հայտնաբերել են Մեռյալ ծովի առաջին և ամենահայտնի ձեռագրերը, որ նաև հայտնի են որպես Քումրանյան ձեռագրեր: Այդ փաստաթղթերը թվագրված են մ.թ.ա.III-I դդ, և այժմ, որպես Իսրայելի մեծագույն գանձ, պահվում են երկրի ազգային թանգարանում:
Գիտնականները համոզված են, որ Մեռյալ ծովի լեռներում դեռ բավականին շատ պատմական արժեքներ են մնում:
Լեռների համակարգված ուսումնասիրությունները սկսվել են Գանգերի քարանձավից, որը գտնվում է լեռան գագաթից 80 մետր ներքև և դրա ստորոտից 250 մետր հեռավորության վրա:



