Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ նախագահը՝ Դարբինյանների գժտության պատճառ

SOCIETY

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և նրա ազգականի՝ քաղաքապետարանի նախկին բաժնի պետ Վիկտոր Դարբինյանի, հարաբերությունների սրումն ու գժտությունը միառժամանակ հանրության ուշադրության ու խոսակցությունների առարկան էր: Քաղաքապետի ազգականը հրապարակավ ներկայացրեց իր կողմից տարիներով սպասարկվող քաղաքի թիվ մեկ երթուղին քաղաքապետի որդու սանիկի ընկերությանն անցնելու հանգամանքները՝ ապացույցներով, այդ թվում նախորդած՝ դրա վերաբերյալ քաղաքապետի բանագնացների հետ խոսակցությունների ձայնագրություններ:

Բայց երթուղին Վիկտոր Դարբինյանից վերցնելուց հետո էլ սկսեցին քայլեր ձեռնարկվել նրա կողմից շահագործվող վճարովի ավտոկայանատեղի սպասարկումը դադարեցնելու ուղղությամբ՝ վարձակալությունից ինքնակամ հրաժարվելու նրան ուղղված գրությունից մինչև դատարան նրա դեմ ներկայացված հայցադիմումով:

Վիկտոր Դարբինյանը բացահայտումներ արեց քաղաքապետի և նրա յուրայինների կողմից իր նկատմամբ հետապնդումների մասին, ոստիկանությունում նրա տված հաղորդումների հիման վրա քրեական գործեր հարուցվեցին քաղաքապետարանի աշխատակազմի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման և պաշտոնական կեղծիքի հիմքով: 7-րդ ամիսն է՝ նախաքննությունը չի ավարտվում:

Քրգործի շրջանակում մարտի 12-ին քննիչի նախաձեռնությամբ Lոռու մարզի քննչական բաժնում երկու Դարբինյանների միջև առերես հարցաքննության ժամանակ, ինչպես պարզվում է, երևան են եկել նոր հանգամանքներ: Քաղաքապետի ազգականի փոխանցմամբ՝ քաղաքապետը ցուցմունքով հաստատել է երթուղուց բացի վճարովի ավտոկայանատեղին նույնպես ազգականից վերցնելու մտադրության մասին և վերջինիս ունեզրկման պատճառ է նշել՝ շահարկելով հանրապետության գործող նախագահի անունը: Ասել է, թե քանի որ ազգականը վերջին նախագահական ընտրություններում գործող նախագահին չի ընտրել, իրենք այդ պատճառով հաշվեհարդար են տեսնում նրա հետ: Այսինքն, ստացվում է, քաղաքապետը փաստացի ընդունել է, որ միտումնավոր հետապնդում է իրականացնում ազգականի նկատմամբ՝ չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները:

«Իրենք այդ անհեթեթ պառճառն են բերում՝ որպես արդարացում իրենց գործողություններին և ինձ ունեզրկման գործընթացը իրականացնելու համար»,- ասում է Վիկտոր Դարբինյանը:

Քանի որ կանխամտածված, թե անզգուշորեն, քաղաքապետն այդ թեման արծարծել է, Վիկտոր Դարբինյանն էլ պահանջել է, որ քաղաքապետն ամբողջությամբ ներկայացնի եղելությունը՝ չանտեսելով նաև իր հարազատ եղբոր խոսքերը: Վերջինիս անունը լսելուն պես քաղաքապետը վրդովվել է և, քննիչի ներկայությունից բնավ չկաշկանդվելով, սկսել է սպառնալիքներ տեղալ ազգականի հասցեին, ապա թողել-հեռացել է՝ հարցաքննությունը չավարտված: Իսկ Վիկտոր Դարբինյանը լրացուցիչ հարցաքննվել է նոր երևան եկած հանգամանքի շուրջ և ցուցմունք տվել նախագահին ընտրել-չընտրելու և դրա պատճառով իր նկատմամբ հաշվեհարդար տեսնելու՝ քաղաքապետի հայտարարության վերաբերյալ:

Վիկտոր Դարբինյանը քաղաքապետի ընտանիքին վերաբերող այդ դրվագը ներկայացնում է ամբողջական. «Ճաշի սեղանի շուրջը մեր զրույցի ժամանակ, երևի զրույցն էլ կատակով էր ընթանում, քաղաքական թեմայով զրուցելու ժամանակ քաղաքապետի եղբայրը սկսեց դժգոհություններ արտահայտել, նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ՝ գործող նախագահի մասով՝ ասելով, որ երկիրը էս վիճակի հասցրեց, չեմ ցանկացել, որ դա շոշափվի, ասել եմ՝ ինչ պատահեց, դու չէի՞ր, որ ընտրությունների ժամանակ ակտիվ քարոզարշավով էիր զբաղված, ասաց՝ դու էլ ես դա արել, ասեցի՝ չեմ հրաժարվում, ուղղակի էս վերջին ընտրություններին քեզանից շուտ եմ խելքի եկել, կատակով զրուցելով էսպես ասեցի՝ վերջին ընտրություններին նրան չեմ ընտրել: Եվ հենց դա պատճառ բռնելով՝ սկսեցին ինձ հետապնդել, որ պետք է ունեցվածքդ մեզ տաս: Դրանից հետո սկսվեց ամբողջ արշավը»,- պատմում է Վիկտոր Դարբինյանը:

Ի դեպ, քաղաքապետի տված ֆիզիկական սպառնալիքների հիմքով, դրանք իրատեսական գտնելով, Վիկտոր Դարբինյանը դիմել է քննիչին՝ ապահովելու իր և ընտանիքի անվտանգությունը, որի վերաբերյալ կայացվել է որոշում:

Ադրինե Թորոսյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California