Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում անցկացվեց «Կոբալտ-2016» զորավարժությունը

SOCIETY

Հայաստանի Հանրապետությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի եւ ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ, մայիսի 24-ից 26-ը անցկացվել է «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտ ական զորավարժությունը: 

Մայիսի 24-ին ՀՀ Զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Վարժանքներին մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: Դիտորդական առաքելություն էին իÖ �ականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԱՊՀ հակատեռորիստական կենտրոնի պատվիրակները:

«Օպերատիվ-մարտական գործողությունների եւ հատուկ գործողության իրականացումը հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կողմից՝ օպերատիվ արձագանքման ուժերի կազմավորման հետ փոխգործակցությամբ» թեմայով վարժանքների նպատակը համատեղ միջոցառումների մշակումն էր՝ ահաբեկչական խմբերի գործունեության կանխման, զենք-զինամթերքի, թմրամիջոցների անօրինական շրջանառության ուղիների կասեցման, հատուկ գործողությունների ընթացքում անձնակազմի օպերատիվ-մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մայիսի 26-ի առավոտյան զորավարժության մասնակից ստորաբաժանումները «Բաղրամյան» զորավարժարանի շարահրապարակում էին:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Պատվիրակությունների ղեկավարներին ու մասնակիցներին ներկայացվեցին վարժանքների սցենարը, մասնակիցների մարտավարական գործողությունների պլանները, վրա նշվեցին խնդիրներն ու նախատեսվող գործողությունները:

Ըստ սցենարի՝ բուն վարժանքի ընթացքում խաղարկվեց վեց մարտավարական դրվագ:
Առաջին դրվագում հատուկ ուժերի ստորաբաժանումներն սկսում են տարածքում արտակարգ դրության ապահովման եւ ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների կանխման գործողություններ, ստեղծվում են պահակակետեր, պարեկախմբերն իրականացնում են մարտական հերթապահություն:

Երկրորդ դրվագում իրականացվեց հատուկ գործողություն, որի նպատակը տարածք թափանցած անօրինական զինված խմբավորման հայտնաբերումն ու զինաթափումն էր: Այս գործողության ընթացքում օգտագործվեց անօդաչու թռչող սարք, որի խնդիրը հետախուզությունն ու զինված կազմավորման հայտնաբերումն էր:

Երրորդ դրվագում հատուկ նշանակության ստորաբաժանումը տեղորոշում ու ոչնչացնում է ահաբեկչական խմբերի ավտոշարասյունը: Այս գործողության ընթացքում կիրառվեցին ՄԻ-24 մարտական ուղղաթիռներ, որոնցից կրակ բացվեց շարժվող ավտոշարասյան ուղղությամբ: Անսպասելի հարձակումը թույլ տվեց հանկարծակիի բերել գրոհայիններին ու կանխել հակահարձակումը: Միեւնույն ժամանակ, ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումները ԲՌԴՄ-2 մարտական զրահամեքենաներով ելման շրջանից շարժվեցին գրոհայինների դեմ:

Այս խնդրի իրականացմանը հաջորդեց գործողությունների տարածքի շրջափակումն ու անօրինական զինված խմբավորման ոչնչացումը: Գործողությանը մասնակցում էին հատուկ նշանակության ստորաբաժանումներ՝ զրահատեխնիկայով, այդ թվում՝ «Տիգր» մարտական մեքենաներով: 

Հինգերորդ դրվագն ամբողջովին ուղղված էր շինության ներսում անօրինական զինված խմբավորման անդամների վնասազերծման ընթացքում ոստիկանության ստորաբաժումների գործողությունների մարտավարության մշակմանը: Գործողության ընթացքում ՄԻ-8 ուղղաթիռից դեսանտ իջեցվեց շինության տանիքին, միաժամանակ գրոհային խմբերը մուտք գործեցին դռնից ու պատուհաններից, իսկ գրոհային խմբերից մեկը ոչնչացրեց մոտակայքում տեղակայված դիվերսանտների դիտակետը: Դիվերսանտներից երկուսը ձերբակալվեցին, իսկ վիրավոր դիվերսանտին հատուկնշանակայինները բուժօգնություն ցուցաբերեցն տեղում:

Ամփոփիչ փուլում զորավարժության մասնակից ստորաբաժանումներն իրականացրին հավանական վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի կանխման ու վերացման գործողություններ:
«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում էին 600-ից ավելի անձնակազմ եւ շուրջ 40 միավոր տեխնիկա: 

Վարժանքների ավարտից հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Զորավարժության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժություններում իրենց պատրաստականությամբ աչքի ընկած ծառայողները Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով արժանացան պարգեւների:

Պարգեւատրումից հետո ցուցադրական ելույթ ունեցավ Ոստիկանության զորքերի պատվո պահակախումբը:
Այնուհետեւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության եւ ոստիկանության զորքերի ծառայողները ներկայացրին ձեռնամարտի հնարքների համալիր:

Զորավաժությունն ավարտվեց մասնակից պետությունների դրոշների իջեցման հանդիսավոր արարողությամբ»:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California