Նրանք շատ ավելի ծանր են տանում բաժանումը. Դեպրեսիայով տառապող մարդկանց 5 թաքնված հատկանիշ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Միշտ չէ, որ դեպրեսիան բացահայտ է լինում: Շատ հաճախ մարդիկ տառապում են դեպրեսիայով, սակայն դրա մասին շրջապատողներից շատ քչերն են իմանում: Ահա դեպրեսիայով տառապող մարդկանց 5 թաքնված հատկանիշ:
1. Նրանք կարող են միտումնավոր երջանիկ թվալ, պատճառն այն է, որ շատ հաճախ երկար ժամանակ դեպրեսիայով տառապող մարդիկ սովորում են կառավարել իրենց հույզերը:
2. Նրանք շատ ավելի ծանր են տանում բաժանումը, պատճառն այն է, որ նման մարդկանց համար կրկնակի դժվար է բաժանվել նրանից, ում հետ անընդմեջ կիսվել են իրենց մտահոգություններով և հույզերով:
3. Նրանք սննդի և առօրյայում տարբեր իրերի օգտագործման հարցում շատ ավելի զգայուն են լինում, քանի որ նրանք շատ լավ գիտեն ինչն ինչպես է ազդում տրամադրության վրա:
4. Նրանք հաճախ են իմաստ փնտրում ամեն ինչում: Թեպետ բոլորի մոտ էլ սովորաբար հանդիպում է նման միտում, դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի հիվանդագին են դա անում:
5. Նրանք հաճախ հորինում են պատմություններ, որոնցով ցանկանում են կոծկել իրենց արարքների պատճառները:



