Ինչի հետ կրել կարմիր գույնի կոշիկը
LIFEՑանկացած կին իր զգեստապահարանում ունի առնվազն մեկ կարմիր գույնի իր, որը հրի, սիրո և կրքի գույնն է և միշտ իր վրա ուշադրություն է գրավում: Այն կինը, ով կրում է կարմիր գույնի որևէ բան, երբեք աննկատ չի մնում: Ինչ վերաբերում է կարմիր կոշիկին, այն վառ շեշտադրում է, որը գործնականում շուք է հաղորդում ցանկացած զգեստի:
Սակայն չպետք է մոռանալ նաև, թե ինչպես կրել կարմիր կոշիկ, թեկուզ՝ ամեն օր, և միաժամանակ գռեհիկ տեսք չունենալ: Կարմիր կոշիկների դեպքում խորհուրդ չի տրվում հագնել կարմիր գույնի զգեստ. Ցանկալի է, որպեսզի այդ գույնն առկա լինի միայն աքսեսուարների վրա՝ գոտի, թաշկինակ, ականջօղեր և այլն:
Կարմիր կոշիկների հետ կատարյալ ներդաշնակ է նաև ջինսե կտորից հագուստը՝ տաբատ, կիսաշրջազգեստ, ամառային զգեստ և այլն: Կարմիր կոշիկների հետ ամենահարմար վերնահագուստը սև կամ մոխրագույն բաճկոնն է: Կարմիր գույնի կոշիկի հետ չի կարելի կրել նաև բաց գույնի ջինսե հագուստ, գունավոր զուգագուլպաներ, ինչպես նաև պատկերազարդ գուլպաներ. Նախընտրելի են մարմնագույն զուգագուլպաները:



