Ադրբեջանում բուհերի դիմորդների 86,33 տոկոսը չի հաղթահարել պահանջվող շեմը
SOCIETYԱդրբեջանում բուհերի ընդունելության քննություններին մասնակցած նախկին տարիների 11 323 շրջանավարտների 86,33 տոկոսը չի կարողացել հաղթահարել պահանջվող նվազագույն շեմը (200-ից բարձր միավոր):
report.az կայքն այս իրողությունը Ադրբեջանի կրթական համակարգի համար «սարսափելի» եւ «մեծ խայտառակություն» է անվանել:
Կայքը հայտնում է, որ 11323 դիմորդներից ընդամենը 10 հոգի են կարողացել բարձր միավորներ ստանալ: Մնացած 1 113 դիմորդներն ստացել են «լավ» եւ «բավարար» միավորներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաճախ են անդրադառնում Ադրբեջանում կրթական համակարգի աղետալի վիճակին:
Ուշագրավ է, որ թուրքիացի ծագումով քուրդ Նոբելյան մրցանակակիր Ազիզ Սանջարը Թուրքիայի Յըլդըզ համալսարանի մշակույթի կենտրոնում մայիսի 22-ին Թուրքիայի մտավորականների միության անցկացրած մի միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իսլամական աշխարհը վերջին 500 տարում գիտությանը ոչինչ չի կարողացել տալ: Նա կոչ է արել իսլամական երկրներին կարգավորել դա` յուրացնելով արեւմտյան արժեքները:



