Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 41 ծառայողական մեքենա կկրճատի
SOCIETYՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է կրճատել 41 ծառայողական մեքենա: Այս մասին Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս տեղեկացրեց նախարար Արտեմ Ասատրյ անը: «Ինչպես գիտեք ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ստեղծվել է հանձնաժողով` փոխվարչապետի գլխավորությամբ, որտեղ ընդգրկվել են նաև բոլոր փոխնախարարներ: Աշխատանքները, որոնք կապված են պետական մարմինների գործառույթների, լիազորությունների կրկնությունների բացահայտմանը, ընթացքի մեջ են: Կատարված աշխատանքների արդյունքում կներկայավեն առաջարկություններ: Որպես օպտիմալացման առաջին քայլ մեքենաների կրճատման հարցն է դրված, մեր նախարարությունից նախատեսվում է կրճատել 41 մեքենա»,-ասաց Արտեմ Ասատրյանը:
Նախարարը շեշտեց, որ խնայողությունների ապահովումը շարունակական բնույթ է կրում: «Բոլոր պաշտոնատար անձինք գիտակցում են, որ ինչպես իրենց տանն են խնայողական ռեժիմով ապրում, այնպես էլ որպես պետական պաշտոնյա պետք է խնայողաբար աշխատեն»,-հավելեց Արտեմ Ասատրյանը:



