Տավուշի գյուղերում մարդիկ վերջին կրակոցների հետևանքներն են գնահատում (տեսանյութ)
VIDEO«Գյուղի ամենամեծ խնդիրը խաղաղությունն է, բնակիչները ցանկանում են, որ խաղաղություն լինի»,- ասում են այգեպարցիները։
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում մարդիկ վերջին օրերի կրակոցների հետևանքներն են գնահատում: Բաղանիսցի Լուսինե Ավագյանը պատմում է, որ ընդամենը 2 օր առաջ, ուշ երեկոյան, տան երկաթյա դարպասի ուղղությամբ ուժգին կրակոցներ են եղել։ Բարեբախտություն է համարում, որ այդ պահին իրենք բակում չեն գտնվել։ «11-ի մոտերքն էր։ Ես ու աղջիկս կինո էինք նայում։ Մի քանի ուժեղ կրակոցներ եկան, հետո մի հատը, որ ուժեղ թխկաց, դուրս եկա, տեսա՝ լսերը հանգած ա...»,- վերհիշում է Լուսինեն Ավագյանը:
Սահմանամերձ գյուղերում մարդիկ իրենց տներ թափանցած բեկորները խնամքով պահում են, ասելով, թե մի օր դրանք միայն պատմություն են դառնալու սերունդների համար։ Բայց ապագա պատմության «նմուշներն» օրեցօր շատանում են։
Մեկ այլ սահմանամերձ գյուղում՝ Այգեպարում էլ մի քանի օր առաջ նոր պարկուճներ են գտել։ «Տուն չկա, որ խփած չլնեն...»,- ասում է Կոլյա Ադամյանը: Նա «Ազատությանը» պատմեց, որ օրեր առաջ կնոջ հետ երջանիկ պատահականությամբ են միայն ողջ մնացել՝ «Երկուսով տանն էինք, լամփուշկին խփեց, եկավ...»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



