Գույների նշանակությունը
LIFEShabat.am-ը գրում է.
Պարզվում է գույներն ազդում են ոչ միայն մեր տրամադրության, այլև ինքնազգացողության վրա: Առավել ագրեսիվ կարմիր գույնը գրգռում է մարդուն՝ բարձրացնումն է ճնշումը, արագացնում սրտի աշխատանքը: Գազարագույնը դրական էմոցիաներ է առաջացնում, լրացուցիչ էներգիա է հաղորդում մարդուն:
Կապույտ գույնը լավ հակաբիոտիկ է, այն արագացնում է վերքերի ապաքինումը, դրական ազդեցություն է ունենում աչքերի նյարդերի վրա:`Մանուշակագույնը խորհրդանշում է ուշադրության և հոգատարության կարիքը: Եթե մարդը նախընտրում է այս գույնը, նշանակում է նա լրացուցիչ ջերմության կարիք ունի:
Դեղինն ասոցացվում է ապագայի, ազատության զգացողության հետ: Այս գույնը նախընտրում են լավատես մարդիկ: Այն նաև թուլացնում է վախն ու անհանգստությունը: Բաց կանաչ գույնը լավագույն միջոցն է անքնության դեմ: Կանաչ գույնը հանգստացնում է, հանում է հոգնածությունը:



