«Հուսամ դժվար չի լինի». Սոֆի Մխեյանը նոր աշխատանք ունի
LIFEԱրդեն մի քանի օր է, ինչ Սոֆի Մխեյանը նոր աշխատանք ունի. երգչուհին այսուհետ կներկայանա որպես «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» աշխատակից և կներկայանա որպես հատուկ ծրագրերի պրոդյուսեր:
Life.panorama.am-ին Սոֆին պատմել է, որ առաջարկը ստանալուն պես երկար չի մտածել ու համաձայնվել է. «Առաջարկը ստացել եմ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» կողմից և ընդունել եմ մեծ սիրով. այսուհետ հանդես եմ գալու որպես «Մեդիա Գրուպի» հատուկ նախագծերի պրոդյուսեր: Ի դեպ՝ ևս մեկ անգամ ուզում եմ հայտնել շնորհակալությունս վստահության համար»,- պատմեց Սոֆի Մխեյանը:
Հարցի՝ արդյոք պատերազմի օրերին «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» հետ միասին Արցախ մեկնելու ժամանակ է այս առաջարկը ստացել, երգչուհին պատասխանեց. «Մեր համագործակցելու գաղափարը ծագել է նույնիսկ մինչև Արցախ մեկնելը, պարզապես բանակցությունները հասկանալի պատճառներով ժամանակավոր ընդհատվել էին: Ես որպես երգչուհի միշտ համագործակցել եմ Արմենիա TV-ի հետ հիմա առավել ուրախ եմ, որ կլինեմ նաև մասնիկը այդ մեծ թիմի»:
Շարունակությունն այստեղ:



