Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Թալիշցիների կենսաթոշակների փոխանցման խնդիրն արդեն լուծված է

SOCIETY

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակչության խնդիրներն Արցախի իշխանությունների ամենօրյա հոգածության ներքո են, և առայսօր չկա մի դեպք, երբ նրանք ինչ-որ հարցով դիմել են և անուշադրության են մատնվել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության պետ Վահրամ Առաքելյանը: «Արցախի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը երկու անգամ՝ ապրիլ և մայիս ամիսներին, ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է գործուղել ՀՀ, որտեղ հանդիպել են Թալիշ գյուղից տարհանված և տարբեր բնակավայրերում ապաստան գտած ընտանիքների հետ: Այդ այցելությունների ընթացքում անմիջականորեն քննարկվել են նրանց մոտ եղած առկա սոցիալական խնդիրները, և դրանց լուծման համար կոնկրետ քայլեր են կատարվել»,-նշել է Առաքելյանը: Անդրադառնալով թալիշցիներին տրվող կենսաթոշակների խնդրին՝ սոցիալական ապահովության պետական գործակալության պետը նշեց, որ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակն ԱՀ իշխանությունների կողմից առաջնահերթ կերպով փորձ է արվել լուծել այդ խնդիրը, և այսօր այն հիմնականում կարգավորվել է:

«ՀՀ տեղափոխված թալիշցիների կենսաթոշակների փոխանցման հարցը լուծվել է՝ ըստ իրենց փաստացի բնակության վայրերի: Այսինքն՝ նրանք բացել են բանկային հաշվեհամարներ իրենց բնակության մոտ գտնվող բանկերում, և կենսաթոշակներն արդեն մայիս ամսվանից փոխանցվում են այդ հաշվեհամարներին: Ի դեպ, մայիս ամսվա թոշակներն ամսի 17-ից արդեն փոխանցված են, իսկ բոլոր նրանք, ովքեր ապրիլի թոշակը տեխնիկական պատճառներով չեն ստացել, այս ամիս ստացել են մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին»,- ասաց ԱՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութ յան պաշտոնյան և հավելեց, որ ընթացիկ ամսին կենսաթոշակների բաժանումն առաջինը սկսվել է Թալիշի բնակիչներից:

Ինչ վերաբերում է Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին, ապա նրանց թոշակների բաժանումը կատարվում է «Արցախփոստ» ընկերության միջոցով: «Մեզ մոտ ճշտված են թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախում ապաստանած թալիշցիների տեղակայման վայրերը, և, ըստ այդմ, մենք կարողանում ենք ոչ միայն օպերատիվ կերպով բաշխել նրանց թոշակները, այլև արձագանքել նրանց տարաբնույթ խնդիրներին»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ նույն սկզբունքով գործընթացի մեջ է նաև նպաստների բաժանումը:

Վահրամ Առաքելյանը մեզ հետ զրույցում արձագանքեց նաև Չարենցավանում մահացած՝ Թալիշի 88-ամյա բնակիչ Արաքսյա Մարտիրոսյանի վերաբերյալ սոցիալական ցանցերի օգտատերերից մեկի կողմից բարձրացրած աղմուկին՝ նշելով, որ անընդունելի է չշտված ու անհիմն տեղեկությունների տարածումը՝ շահարկելով թալիշցիների սոցիալական կարգավիճակը: «Արաքսյա տատիկի ապրիլ և մայիս ամիսների կենսաթոշակի գումարը իր հաշվեհամարին փոխանցվել է մայիսի 17-ին: Իսկ հուղարկավորության ծախսերը մասնակիորեն փոխհատուցելու համար, «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի համաձայն, մահացածի ընտանիքին պետության կողմից տրվելու է 200 հազար դրամ՝ հուղարկավորությունից հետո, երբ արդեն մահացածի ընտանիքը քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից ստացած լինի մահվան վկայականը»,- ասաց Առաքելյանը և ավելացրեց, որ անբարոյական է բոլոր խնդիրների մեջ կառավարության մեղավորությունը փնտրելը:

Նա հորդորեց լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից, քանի որ այն միայն ավելորդ լարվածություն է ստեղծում առանց այն էլ տուն ու տեղ կորցծրած թալիշցիների մոտ:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California