Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Որքան արժե «Վերջին զանգը» կամ ինչքան են ծախսում շրջանավարտի ծնողները

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

Մայիսի 27-ին Հայաստանի դպրոցներում տեղի  կունենան «Վերջին զանգի» միջոցառումները: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ուսուցիչներն ու ծնողները զգուշացվում են, որ խստագույնս կպատժվեն դրամահավաքության դեպքերը: Բայց դրանք ընդամենը զգուշացումներ են ու մնում են միայն այդ մակարդակում: Ավարտական դասարաններում երեխաներ ունեցող ծնողները դեռ ամիսներ առաջ են սկսել պատրաստվել այս միջոցառմանը և դրա հետ կապված ծախսերին:

Այսօր երթուղայինի մեջ շրջանավարտների ծնողների խոսակցություն եմ լսում: Խոսում են, ավելի շուտ դժգոհում, որ վարսավիրանոցներում հերթեր են, դիմահարդարի ու մատնահարդարի մոտ պետք էր 1-2 ամիս առաջ գրանցվել: Առավոտյան աղջիկները պետք է ժամը 5-ին արթնանան, որ հասցնեն մինչև դպրոց գնալը «խառը ֆեն» ու չգիտեմ ինչ սանրվածքներ անել...Մյուսը դժգոհում է, որ դասարանով համաձայնության չեկան նույն շորերը հագնեն, հիմա մեկինը ավել կամ պակաս ճոխ կլինի, երեխաները կնեղվեն, ծնողները էլ ավելի շատ....
Մի խոսքով զուտ հայկական խոսակցություն:  Եվ էլ ուր մնացին նախարարությունների ուքաղաքապետարանների զգուշացումները: «Վերջին զանգը» ծնողների համար եղել ուշարունակում է մնալ բավականին ծախսատար միջոցառում:

Մենք որոշեցինք մոտավոր հաշվարկներ կատարել, թե որքան է արժենում «Վերջին զանգը» աշակերտի և նրա ընտանիքի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերջին զանգի» սցենար

Օ, իմ ուսուցիչ, բարի, Ձեր մազերից մեկն էլ ճերմակել է իմ մեղքով երևի…

Էլ ինչ վերջին զանգ, առանց լացակումած կենացախառը բանաստեղծությունների, հումորների, ու Թաթայի`փոխված բառերով երգերի: Իսկ երբ աշակերտներն ու ուսուցիչները ժամանակ չեն գտնում իրենք մշակեն իրենց միջոցառման սցենարը, ապա այն գնում են պատրաստի գրված: Իսկ պատրաստի սցենարի արժեքը 80.000-100.000 դրամ է:

Նվերներ, ծաղիկներ

Ճիշտ է, դրամահավաքներն արգելված են, բայց դասարանի ծնողական խորհուրդը ներքինկարգով բոլոր դպրոցներում ուսուցիչների, դասղեկի և տնօրենի նվերների և ծաղկեփնջի համարգումար է հավաքում: Այդ գումարը տատանվում է 10.000 -20.000 դրամի սահմաններում: Չնայածծանոթներիցս իմացա, որ կան ծայրահեղ դեպքեր, երբ դպրոցն ավարտելու առթիվ տնօրենինոսկե շղթա են գնում, դա, իհարկե, ավելի մեծ գումարների հետ է կապված:

Արտաքին տեսք

Հայ աշակերտուհիները Վերջին զանգին պատրաստվում են այնպես, ասես Միլանումնորաձևության շաբաթին են մասնակցում:Իսկ դա ենթադրում է նորաձևության շաբաթինհամապատասխան ծախսեր: Սկսենք վարսահարդարումից: Եթե  մազերը «ուղիղ են ֆենում», դաարժենում է 1500-2000 դրամ, եթե «խառը ֆեն», դա մոտավորապես` 3000-4000 դրամ, իսկ եթեսանրվածք են անում, ավելի թանկ: Դիմահարդարի ծառայությունները սկսվում են 4000 դրամիցև կարող են հասնել մինչև 40.000 դրամ, եթե օգտվում  են աստղային դիմահարդարներիծառայություններից, որ «մակիյաժը լավ մնա»: Տղաների դեպքում ավելի հեշտ է, մազերը կտրել ևֆենելը արժե 1500-3000 դրամ:

Հագուստ

Եթե դասարանով կարողանում են պայմանավորվել և «Վերջին զանգին» միանման հագուստ կրել, դա շատ լավ է, որովհետև ինչ-որ կերպ կանխում է սոցիալական կարգավիճակի տարբերության ցցուն դրսևորումները: Միանման համազգեստ կարելը ծնողներից յուրաքանչյուրի համար արժենում է մոտավորապես 25.000 դրամ: Իսկ եթե միանման չեն հագնվում, հագուստի վրակարող են ծախսել նույն 25.000 դրամից մինչև անվերջություն, կախված, թե  երեխան որ բրենդն էնախընտրում, որ մոդելավորողի հագուստով է որոշել զարմացնել իր համադասարանցիներին ևայլն:

Վինետկա և «Վերջին զանգի» միջոցառման ատրիբուտներ

Վինետկան կարելի է և գումարել «Վերջին զանգի» ծախսերին, և ոչ, որովհետև շատ դպրոցներում դրա գումարը տարվա առաջին կեսին են հավաքում: Այն արժե 6000-10.000 դրամ, կախված քանի էջից է բաղկացած վինետկան և ինչ ձևավորում ու ինչ կազմ ունի:

Վերջին զանգի ատրիբուտներն են հագուստին ամրացվող զանգը և շրջանավարտի ժապավենը, որը եթե մեծ քանակով են պատվիրում կամ գնում, յուրաքանչյուր աշակերտի համար արժենում է մոտ 3000 դրամ:

Լուսանկարիչ և օպերատոր

«Վերջին զանգի» ակնթարթներն ամբողջ կյանքի համար անմահացնելու համար լուսանկարիչը պահանջում է 200.000 դրամ: Իսկ եթե երեխաներն ուզում են ոչ միայն լուսանկարներ, այլ նաև տեսաձայնագրություններ, դա ավելի թանկ արժե: 

«Վերջին զանգի» ավարտական երեկո

Սա, իհարկե, ամենասպասված պահն է շրջանավարտների համար: Ավարտական երեկոն  համարվում է հասուն կյանք մուտք գործելու խորհհրդանշական մեկնարկը: Աշակերտներն ամոբղջ տարին պատրաստվում են այդ երեկոյին:  Այն սովորաբար անում են կամ «Վերջին զանգի» օրը կամ էլ ավարտական քննությունների ավարտից հետո: Բայց անցկացման վայրը ընտրում են ու ամրագրում դեռ ամիսներ առաջ: Գինն ուղիղ համենատական է ռեստորանի էլիտարության հետ: Եթե մարզերում «Վերջին զանգին» ռեստորան գնալու համար մեկ անձի համար հավաքում են մինչեւ 10 հազար դրամ, ապա Երեւանում` 10-20 հազար դրամ: Եվ դրան էլ գումարվում են երեկոյան զգեստների ու սանրվածքների ծախսերը ու էլի բավականի մեծ թիվ դառնում:

 

Այս բոլոր ծախսերն ի մի բերելով` կարելի է ասել, որ շրջանավարտ ունեցող ծնողի համար վերջինզանգյան ծախսերն արժենում են նվազագույնը 100-150.000 դրամ:

 

Պատրաստեց` Անի Հակոբյանը

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California